Կապանի կարուսելները «համառորեն» աշխատում են

Spread the love

Կապանի կարուսելները "համառորեն" աշխատում են

Մի քանի տասնամյակ է արդեն Կապանի մանկական զբոսայգու ճոճանակները շարունակում են չհիասթափեցնել փոքրիկ հաճախորդներին:
Չակերտավոր ձմեռային հանգստից հետո խորհրդային տարիներից ժառանգություն մնացած 5 ճոճանակներ թարմացվում ու մայիսից համառորեն նոր թափով սկսում են աշխատել:

Արդեն որերրորդ տարին է զբոսայգու պատասխանատուներին հաջողվում է հուսախաբ չանել սուր զգացողությունների սիրահարներին. ավանդույթը պահպանվում է:
Հաճելին իր հերթին, բայց որ երեխաների անվտանգությունը առաջնահերթ է ,փաստ է: Պատասխանատուները վստահեցնում են,որ անհանգստանալու պատճառ չկա:

Շարժիչից սկսած ամենափոքր թերությունն անգամ ,եթե հայտնաբերվում է, կառույցի մասնագետները աշխատում են վերացնել: «Պատասխանատվությունը մեծ է, գործ ունենք երեխաների հետ»,-ասում է տնօրեն Միհրան Դավթյանը:
Քանի որ ճոճանակները տարիների պատմություն ունեն, հետևաբար դրանց պահեստամասերը ձեռք բերելիս խնդրի առաջ են կանգնում:
Երկարամյա աշխատող տիկին Ռոզան վստահեցնում է,որ վտանգավոր երևույթների չի հանդիպել:

Ֆինանսական միջոցները հատկացվում են քաղաքապետարանի բյուջեից, դրան էլ գումարվում է գործող ճոճանակներից ստացված եկամուտը:
Գոյացած միջոցները հազիվ բավարարում են ճոճանակների ընթացիկ և հիմնանորոգմանը :

22 աշխատող ունի Կապանի քաղաքապետարանի «Մանկական զբոսայգի» ՀՈԱԿ-ը,որից 14 սեզոնային աշխատակիցներ են,այսինքն նրանց կարիքը առավել զգացվում է ամառային ամիսներին:
Եվ ինչքան էլ նոր ճոճանակներ հայտնվեն, միևնույն է, ուրախ բլուրներով սլացող մեքենաները շարունկում են սուր զգացողություններ պարգևել այցելուներին: Գուցե նաև պատճառը տոմսերի մատչելիությունն է:
Տնօրենի խոսքով պաշտոնավարման 3 տարիների ընթացքում հաջողվել է լուծել միայն լուսավորության հարցը: Մտահղացումները շատ են,միջոցները՝ սուղ: Մնում է սպասել գալիք տարվան: Տարածքի բարեկարգման ծրագրեր կան:

Հերմինե Միքայելյան