13 ոսկի և 5 արծաթ.կապանցի մարզիկների հաջողությունները

Spread the love

13 ոսկի և 5 արծաթ.կապանցի մարզիկների հաջողությունները

Քարտեզի վրա նշված են այն երկրները, որտեղ կապանցի ատլետները ոտք են դրել ու մասնակցել տարաբնույթ մրցումների:
Մարզիկները ոչ միայն շրջագայում են աշխարհով մեկ ,այլև հայտնում իրենց հաջողությունների մասին: Այն որ աթլետիկայի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում մեդալներով վերադառնալը ավանդույթ է դարձել, կփաստեն նաև շատ կապանցիներ:
Ի դեպ մարզիկները համեստաբար լռում են հաջողությունների մասին: Որ կապանցի ատլետները վերջերս Արտաշատից 13 ոսկի ու 5 արծաթ են բերել, հայտնեց խմբագրություն զանգահարած բնակիչներից մեկը:

Սոնա Սողոմոնյանը Արտաշատում կայացած Ատլետիկայի պատանիների Հայաստանի առաջնությունից բերել է 3 մեդալ ՝ ոսկի,արծաթ ու բրոնզ: 100,200,400մ վազքում, հեռացատկում,եռացատկում ,էստաֆետայում և մի շարք այլ մրցաձևրում 15 հոգուց բաղկացած թիմը փայլել է:
Ասում է որոշել էինք լավ աշխատել ու դա մեզ հաջողվեց:

Իսկ Գրետա Թևանյանին հաջողվել է 5 տարում 4 ոսկե մեդալ նվաճել: Ասում է ամեն ինչ սկսվեց դպրոցից:
Տարվա գրեթե բոլոր եղանակներին ատլետները տարբեր մրցաշարերի են մասնակցում: Անգամ հատակի անբարեկարգ վիճակը չի ազդում արդյունքների վրա, միայն թե տհաճություն է պատճառում մարզումների ժամանակ:
Ի՞նչպես է հաջողվում մրցանակային տեղեր գրավել, միայնումիայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ, պատասխանում է մարզիչը :

Մրցումներին մասնակցելու հարցում ատլետներին մշտապես աջակցում են թե քաղաքապետարանը և թե բարերաները :

Հերմինե Միքայելյան