Կոյուղաջրերը գրոհում են

Spread the love

Կոյուղաջրերը գրոհում են
Գարշահոտությունը իր բռի մեջ է առել Կապանի Շինարարների թաղամասի կենտորանական հատվածը։ Շաբաթվա 4 օրը խցանվող կոյուղու ջրերը անարգել հոսում են , թաղամասով` ամռան տապին մարդկանց վատ դրության մեջ դնում։
Թաղամասի բնակիչները՝ հատկապես 14 –րդ շենքում ապրողները լուսամուտները չեն կարողանում բացել։ Չակերտավոր անհաջողակ դիտահորը, որը անընդհատ ուշադրության կենտրոնում է բանուկ հատվածում գտնվում ։
Նրանք ովքեր կեղտաջրերի միջով չեն ցանկանում անցուդարձ անել օգտվում են այս ճանապարհից .ընդամենը երեք քայլ քարերի վրայով ։ Բնակիչների ձեռքի գործն է։
Կոյուղաջրերը գրոհում են
Աշխատանքային շաբաթվա առաջին օրը Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի կոյուղու շահագործման ծառայության աշխատակիցների համար կրկին սկսվեց Շինարարների թաղամասից։ Բացված դիտահորից , ինչպես ասում են ամենասկզբից հեռացվեցին ճարպային մասերը։
Ստեղծված հակասանիտարական վիճակը և պատուհաս դարձած կոյուղին ջրմուղի աշխատակիցների սրտով էլ չեն ։ Բաբկեն Ստեփանյանը տարիների հեռվից է ներկայացնում խնդիրը և մատնացույց անելով ճանապարհի մյուս կողմին գտնվող դիտահորը բացատում է, թե որտեղ է թաքնված շան գլուխը։
Կոյուղաջրերը գրոհում են
4շենքերի կոյուղիներ են անցնում այս մեկ խողովակով։ Խնդիր վերջնական լուծման համար միակ տարբերակը քանդելն ու ամբողջովին փոխելն է՝ ասում է Բաբկեն Ստեփանյանը ։
Բնակիչները մեկ այլ խնդիր են նաև առաջ քաշում , եկան, վթարը վերացրին, բայց մեկ է՝ օրեր շարունակ հոսած ջուրն ու ջրի բերած հետևանքները մնում են ասֆալտին ։
Կոյուղաջրերը գրոհում են
Վերջերս տեղեկացրել էինք, որ Կապանում լեյշմանիոզի դեպքեր կան ։ Հիվանդությունը հենց նման օջախներում է առաջանում: Կոյուղաջուրը հոսում է , մայթն անցնում ես միրգ –բանջարարեղեն առնում , գարշահոտությամբ պատված կանգառում ուղևորները ավտոբուսի են սպասում , ամեն օր այս տարածքով երեխաները մանկապարտեզ են գնում -գալիս .մի խոսքով վտանգը աներևույթ չէ: