Ամառային զորակոչը մեկնարկել է

Spread the love

Ամառային զորակոչը մեկնարկել է

Ավանդույթի համաձայն այս տարվա առաջին զորակոչը ևս անցակցվեց Գարեգին Նժդեհի հայացքի ներքո : 24 զինակոչիկներ վաղ առավոտյան մեկ մարդու պես ներկայացել էին՝ վստահեցենելու, որ հայրենիքը հուսալի ձեռքերում է : Սա Կապանի զինկոմիսարիատի պատմության մեջ տոնական օրերից մեկն է: Ամեն մի զորակոչ պաշտպանված զգալու ևս մեկ առիթ է: Ծնողներին ու հարազատներին ոգևորիչ խոսքով նախ դիմեց Կապանի զինկոմը:

Ծառայության մեկնողներին քաջալերելու էին եկել մարզպետարանի ներկայացուցիչներ, զինվորականներ, երկրապահ կամավորական միության անդամներ , պետթատրոնի աշխատակիցներ,վետերանները:
Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը Գարգին Նժդեհի խոսքերը մեջբերելով՝ միասնական լինելու կոչ արեց . «Հերոս տղաներից ծնվեց հայկական բանակը: Մենք ուժեղ ենք բանակով»,-ընգծեց նա:

Սյունիքի մարզի վետերանների տարածքային խորհրդի նախագահը ապագա զինվորներին բարի ճանապարհ ու հաջող ծառայություն մաղթեց,երկրին էլ ՝խաղաղություն:
Ռաֆիկ Հարությունյանը ,սակայն այսքանով չսահմանափակվեց: Նրա աչքից չվիրպեց տարածքի անբարեկարգ վիճակը:

« Ծառայության ընթացքում առաջնորդվեք փոխադարձ հարգանքով»,-խորհուրդ տվեց շարք կանգնած զինակոչիկներին զինվորականներից մեկը: Միևնույն ժամանակ փորձառու զիվորականը ցանկություն հայտնեց,որ տղաները ձեռք բերած գիտելիքներից օգտվեն, միայն, զորավարժությունների ժամանակ:
Ելույթներից հետո շարք կանգնած տղաներին մոտացեան ծնողները՝ հրաժեշտից առաջ ևս մեկ անգամ ամուր գրկելու որդիներին: Հենց այս պահից սկսած յուրաքանչյուր ծնող ամենաշատը երազում է ,որ այս 2 տարին մի ակնթարթ թվա ու որդին տուն վերադառնա: Անուն-ազգանունները ընթերցելուց հետո կամուրջը հատելով տղները շտապեցին դեպի ավտոբուս::

Հերմինե Միքայելյան