Նահատակների հուշահամալիրը բարեկարգվում է

Spread the love

Նահատակների  հուշահամալիրը բարեկարգվում էԲաղաբուրջի հուշահամալիրի խաղաղ անդորրը 2 շաբաթ է խախտվել է շինարարական աղմուկից։ Ուխտատեղի դարձած հուշահամալիրը, որտեղ ննջում են հայրենիքի համար նահատակված հայորդիները տարիներ շարունակ չէր նորոգվել,միայն մասնակի բարեկարգման աշխատանքներ էին կատարվել։ Հիմա ընդհանուր 1100 քառակուսի մետր տարածքը ամբողջովին նորացվում է։

Նահատակների  հուշահամալիրը բարեկարգվում է
Շինհրապարակի վերածված հուշահամալիրի մի հատվածում քանդված բազալտե սալաքրերն են, մյուսում արդեն շիրմաքարերի ամրացման աշխատանքներ են ընթանում։ Հիմնովին բարեկարգվող եղբայրական գերեզմանատունը նորոգումից հետո այլ տեսք կստանա։
Առաջին փուլի համար նախատեսված 7 միլիոն դրամը հատկացրել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և անհատներ:

Նահատակների  հուշահամալիրը բարեկարգվում է
Արցախյան ազատամարտին մասնակցած զոհված 177 կապանցիներից 136 են ննջում հուշահամալիում։ Քաղաքային իշխանությունները ընթացող աշխատանքները կարևորներից են համարում։Ամեն անգամ այցելելով հուշահամալիր մեր հարգանքի տուրք ենք մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաներին և այս փոքրիկ քայլով մեր պարտքն ենք տալիս: Նախաձեռնությունը համայնքի քառամյա զարգացման ծրագրի մի մասն էր ։ Քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանի խոսքով ակնկալում են նաև բարերաներին աջակցությունը ծրագիրը վերջնական ավարտին հասցնելու համար:
Նախատեսվում է նաև կարգի բերել շիրմաքարերը, ծաղկամանները, տղաների նկարները: