Ամենաշատ հրդեհները գրանցվել են Կապանում

Spread the love
Ամենաշատ հրդեհները գրանցվել են  Կապանում

Արդեն տեղեկացրել էինք,որ հուլիսի առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացում կնկատվի: Այս մասին հայտնելով ՝ՏԿԱԻ նախարարությունը ընգծել էր,որ բարձր ջերմային ֆոնը կարող է հրդեհավտանգ իրավիճակ ստեղծել: Հնարավոր աղետներից ու դժբախտ պատահարներից խուսափելու համար մարզային փրկարարական վարչության աշխատակիցները ևս մեկ անգամ հորդորում են չկորցնել զգոնությունը և չոր խոտածածկ տարածքներում պահպանել անվտանգության կանոնները:

Հունիսին մարզում գրանցվել է հրդեհի 55 դեպք: Ընդհանուր առմամբ կրակի բաժին է դարձել 77 հա հողատարածք: Ամենամեծը գրանցվել է Մեղրիում, որտեղ կրակը բռնկվել էր Զորավար Անդրանիկի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում: Բացի այդ Մեղրիում հրդեհներից տուժել են նաև պտղատու այգիներ : Իսկ քանակային առումով ամենաշատ հրդեհները գրանցվել են մարզկենտրոնում :

Ամառային ամիսներին հատկապես հրդեհավտնագ իրավիճակները մեծ մասամբ պայմանավորաված են լինում մադկային գործոնով: Մեկ ազգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Օրինակ, օրերս Կապանի Մինաս Պապյան թաղամասի հարակից սարալանջում բռնկված կրակը մարելու համար հրշեջ-փրկարարներց ժամեր պահանջվեցին:

Առավել ուշադիր և զգոն պետք է լինեն բենզա և գազալցակայանների աշխատակիցները: Խորհուրդ է տրվում պայթունավտանգ տարածքներում զերծ մնալ ծխախոտ օգտագործելուց:
Միևնույն ժամանակ դրական տեղաշարժ է նկատվում բնակչության շրջանում: Օրինակ Շահումյան փողոցում գտնվող շենքերից մեկի 3-րդ հարկից բարձրացող խորովածի ծուխը հարևաններից մեկին ստիպել է զանգահարել 911: Դեպքի վայր հասած հրշեջ-փրկարարները տեղում պարզել են,որ ոչ թե հրդեհ է,այլ խրախճանք:
Մարզային փրկարարական վարչության նորանշնակ պետի խոսքով կառույցի աշխատանքի ամենամած գնահատականը տալիս են բնակիչները:
Բագրատ Զաքարյանի խոսքով նոր պաշտոնում աշխատելու է ծառայողական պարտականությունները քաջ գիտակցելով:
Իսկ առջևում նոր ուսումնական փուլն է ՝ մարտական պատրաստավածության պարապմուքները:

Հերմինե Միքայելյան