Կապանում լեյշմանիոզի 4 դեպք է արձանագրվել, բայց համաճարակի վտանգ չկա

Spread the love

Կապանում լեյշմանիոզի 4 դեպք է արձանագրվել, բայց համաճարակի վտանգ չկա«Կապանը վտանգված է լեյշմանիոզ վարակով», «Կապանում նոր վարակ է տարածվել». համացանցում նման վերնագրերով տեղեկատվություն հայտնվեց հուլիսի 1-ին ու համատարած խուճապ սկսվեց։ Ո՞րքանով է լուրը համապատասխանում իրականությանը ու ա՞րդյոք մեկ -երկու դեպք է, թե համատարած վարակ է մարզկենտրոնում բռնկվել Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանն է պարզաբանում։Լուրը նրան է հասել։
Կապանում լեյշմանիոզի 4 դեպք է արձանագրվել, բայց համաճարակի վտանգ չկա«Տեսա այդ նկարը, որի տակ գրված էր ,շտապ անհագնստացնող ինֆորմացիա էր ։Նկարը բավականին տպավորիչ էր և վախեցնող ,եթե ես ինքս մասնագետ չլինեի ու չհասկանայի կանհանգստանայի, սակայն ասեմ, որ նկարը ոչ մի կապ չունի մեր տարածաշրջանում հանդիպող լեյշմանիոզի հետ»,-ասում է բաժանմունքի վարիչը։
Լեյշմանիոզ հիվանդությունը առաջանում է մլակների խայթոցից։ Ի հայտ է գալիս մաշկային և ներքին օրգանների ախտահարման ձևով։Կապանը հիվանդության զարգացման համար նպաստավոր տեղանք է և վերջին 10 տարվա ընթացքում լեյշմանիոզի դեպքեր բժշկական կենտրոնում արձանագրվում են, դրանց թիվը տարեկան հասնում է 3-5-ի։
Կապանում լեյշմանիոզի 4 դեպք է արձանագրվել, բայց համաճարակի վտանգ չկաԱիդա Բաղալյանի խոսքով վերջին մեկ տարվա կտրվածքով առաջնակի արձանագրել են 4 դեպք։
Առաջին հերթին հիվանդության թիրախ են դառնում երեխաները։ Մինչ այժմ Կապանի բժշկական կենտրոն դիմածներից ամենամեծ երեխան եղել է 13 տարեկան ։Աիդա Բադալյանը ընդգծում է հիվանդությանը տևական գաղտնի շրջան ունի,այն կարող է ձգվել 3 շաբաթից մինչև երեք տարի։

Հատկապես ամռան ամիսներին տարատեսակ միջատների խայթոցներից հնարավոր չէ խուսափել և որպես կանոն անուշադրություն ենք մատնում՝ կարծելով թե նորմալ երևույթ է մի քանի օրից կանցնի ։ Սակայն մասնագետը հորդորում է զգոնություն ցուցաբերել հատկապես, որ լեյշմանիոզի գաղտնի շրջանն էլ երկար կարող է տևել ։
Հայաստանում 12 տեսակի մլակներ կան, որոնք տարածում են այս հիվանդությունը։ Այն բուժվող է , ախտորոշելուց և մայրաքաղաքում համապատասխան կուրսը ստանալուց հետո բնակության վայրում հիվանդները դիսպանսեր հսկողության տակ են լինում մինչև վերջնական առողջացում։
Կապանում լեյշմանիոզի 4 դեպք է արձանագրվել, բայց համաճարակի վտանգ չկա

Առաջին իսկ նշաների դեպքում պետք է դիմել բժշկի ։Այսօրվա դրությամբ հավաճարակի վտանգ չկա մարզկենտրոնում՝ վստահեցնում է Կապանի գլխավոր վարակաբանը։ Արձանագրված դեպքերը անմիջապես հսկողության տակ են վերցվում։
4 հիվանդ երեխաներից երեքը արդեն առողջացման ուղին են բռնել ։