Սևաքարի գրադարանում մեկ հոգի է աշխատում

Spread the love
Սևաքարի գրադարանում մեկ հոգի է աշխատում

Մարզի գրադարանավարները հերթական անգամ հանդիպեցին՝ քննարկելու անելիքները : Քանի որ մի շարք գյուղական համայնքներում համկարգիչներն ու համացանցը բացակայում են,սա լավագույն ձևն էր նորություններին ու ոլորտի փոփոխություններին ծանոթանալու համար: Հանդիպման վայրը մարզային գարադարանի մանկական բաժինն էր: 7 հարցից բաղկացած օրակարգում գլխավորը գիրք կարդալ քարոզելն էր:
Ի՞նչպես ամառային ամիսներին աշխատել նախակրթարանի երեխաների հետ և ի՞նչպես ամրապնդել կապը գրքի ու գրականության հետ.սրանով սկսվեց քննարկումը :

Փոքրիկների համար մուլտֆիլմ ցուացդրվեց,որից հետո էլ քննարկվեցին հերոսների վարքը, բարու ու չարի ընկալումները:
Քաջարանի գրադարաննների միավորման նախագահ Էլեոնորա Համբարձումյանի խոսքով հայտնի մուլտիֆիլմի Մաշան և արջը լավագույն հերոսները չեն: Եվ այս հանդիպման համար և առհասարակ ճիշտ ընտրություն չէր կատարվել:

Կառույցի ենթակայության տակ են գտնվում Քաջարանի 4 գրադարաններ, որոնցում խնամքով պահպանվում է 100 հազար անուն-գիրք: Միավորման ղեկավարի խոսքով խնդիրներ միշտ էլ լինում են՝ նոր գրականության պակաս: Իսկ մայրաքաղաքի գրախանութներում գներն այնպիսին են,որ եղած միջոցները չեն բավարարում նորերը ձեռք բերելու համար: Միևնույն ժամանակ մարզային գրադարանը աշխատում է ամեն կերպ բացը լրացնել նվիրատվությունների միջոցով: Այդուհանդերձ , Քաջարանում ընթերցողի պակաս չեն զգում :

Իսկ Սևաքարի թիվ 56 գրադարանում ընդամենը մեկ հոգի է աշխատում,ով և վարիչ է, և գրադարանավար: Պայծառ Հովհաննիսյանի պատասխանատվության տակ է մոտ 5000 կտոր գիրք:Ասում է՝ ամառային ամիսներին է հատկապես ընթերցողների ակտիվություն նկատվում:

Խորհրդակցության ընթացքում գյուղական գրադարնների աշխատակիցներին նեկայացվեցին նաև աշխատանքային պայմանագրեր կազմելու ձևերը, քաղաքացու աշխատանքային իրավունքները , գործատու և աշխատող հարաբերությունները:

Հերմինե Միքայելյան