Կապանում գործազուրկների թիվը ավելացել է

Spread the love

Կապանում գործազուրկների թիվը ավելացել է Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկների թիվը հասնում է 1700-ի: Նախորդ տարվա համեմատ մարզկենտրոնում մոտ 360-ով ավելացել են աշխատանք փնտրողները: Առաջին կիսամյակում 32 քաղաքացիների է զբաղվածության կենտրոնը կարողացել աշխատանքի տեղավորել:

Իրավիճակը փոքր -ինչ մեղմելու, մարդկանց զբաղվածության խնդիրը լուծելու համար` պետությունը տարբեր ծրագրեր է իրականացնում: Կառույցի ղեկավարը հաջողվածներից ընդգծում է «Սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» որը արդեն 2 տարի է իրականացվում է տարածաշրջանում: 32 համայնքներ են ընդգրկված:

Մայիս, հունիս ամիսներին ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած շահառուները իրենց այգին մշակելու պլան-առաջարկեն են ներկացրել զբաղվածության կենտրոն : 181 գյուղացիների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր ,որը նաև նրանց համար ստաժ է հաշվում: Հիմա արդեն գործնական փուլն է ծրագրի , շահառուները ստացել են մեկ ամսվա համար նախատեսված գումարը:

Պիլոտային ծրագիրը Կապանի տարածաշրջանում դրական արդյունքներ է ապահովել՝ այդ է վկայում նախորդ տարվա 53-ի, հիմա արդեն` 181 –ի հասած գյուղացիների թիվը: Ընդհանուր առմամբ, զբաղվածության կենտրոնը 348 դիմում էր ստացել , իսկ Կապանին հատկավցած էր ընդամենը 103 տեղ:
Հողի վարից մինչև ոռոգում ու բերքահավաք գյուղացին վարձատրվում է ժամկետներն էլ երկարացվել են ՝ վեց ամիս ,մինչև 350 հազար դրամի չափով։