Քաղաքացիների ընդունելության օրվան անհամբեր են սպասում

Spread the love

Քաղաքացիների ընդունելության օրվան անհամբեր են սպասում

Առօրյա հոգսերը պատմելու և օգնության ակնկալիքով քաղաքացիներից շատերը գալիս են համայնքի ղեկավարի մոտ : Տեղեկանալով քաղաքացիների ընդունելության օրերի մասին՝ ոմանք անհամբեր են սպասում : Քաղաքապետի ընդունարանի դռներից ներս են մտնում հոգսաշատ , հեռանում՝ ժպիտը դեմքին:
Ֆինանսական սուղ վիճակը ստիպում է գալ,սպասել , փոքր-ինչ ամաչել տեսախցիկից,ներս մտնել ու դրական պատասխանից հետո հեռանալ թեթևացած սրտով:

Ոմանց համար մի քանի հազարական դրամն է հոգսերի թեթևացում,իսկ մյուսներին էլ հուզում է գալիք ձմեռվա ջեռուցման հարցը: 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող դստերը ցրտից պաշտպանելու համար տիկին Սվետլանան ստիպված էր օգտվել ընձեռված հնարավորությունից ու դիմել վառելափայտ ստանալու խնդրանքով:

Առողջական վիճակը բարելավելու և բուժման ծախսերը հոգալու համար քաղաքապետին էին դիմում ամենատարբեր տարիքի մարդիկ՝տղամարդիկ կանանց համար, կանայք՝ամուսնու,երեխաների : Ոչ մի խնդրանք կամ ցանկություն առանց պատասխանի չմնաց:

Դիմումներ կային նաև աշխատանքի տեղավորման վերաբերյալ: Լինի գրադարան, թե մանկապարտեզ, ներս մտնող կանացից ոմանք համաձայն էին ցանկացածին: Իսկ տիկին Կարինեն Աշոտ Հայրապետյանին պատմեց իր խնդրի մասին.միակ որդուն արտերկրից հայրենք է ուզում կանչել:Իսկ Կապանում գործազուրկի կարգավիճակը որդուն մեղմ ասած չի գրավում:
Մոր խնդրանքը շենքի բակում տարածք հատկացնելն է ՝ինչ-որ գործ սկսելու համար:

Դռներից ներս մտնողներից ոմանց էլ վաղ առավոտյան շենքերի լուսամուտների տակ հավաքված մարդկանց աղմուկն է անհանգստացնում: Համայնքի ղեկավարը լսեց ու խոստացավ աջակցել:
28 դիմողներից 16-ը աշխատանքի տեղավորման խնդրով էր այցելել, իսկ մյուսները տարաբնույթ այլ հարցերով էին դիմել՝տարածքի հատկացում, ֆինանսական օգնություն:

Հերմինե Միքայելյան