Անկում անշարժ գույքի շուկայում

Spread the love

Անկում անշարժ գույքի շուկայում

Նախորդ տարվա նոյեմբերից դրամ-դոլար տատանումները բացասաբար ազդեցին մի շարք ապրանքների գների վրա: Փոքր և միջին տնտեսվարողները սննդամթերքի, հագուստի ,ինչու չէ նաև Էլեկտրատեխնիկայի գների աճը բացատրում էին դոլարի փոխարժեքի տատանումներով: Եվ ,իհարկե, դրամի վայրիվերումները չէին կարող չանդրադառնալ նաև անշարժ գույքի շուկային:
Ինչպես մի շարք այլ ոլորտներ, ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստարի պետական կոմիտեի մարզային ստորաբաժանումը ևս եկամուտների ցածր ցուցանիշներ է արձանագրել:

«Պետական գրանցման քանակը մեզ մոտ 2015թ-ին նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 8 տոկոսով, գույքի գրացման տեղեկատվության տրամադրման գործառույթները ի տարբերության գրացման ավելացել է 13 տոկոսով: Պետական տուրքրեը նվազել են 2,5 տոկսով, եկամուտներն էլ մոտ 8 տոկոսով»,-ասում է Գագիկ Աղախանյանը:

Նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների 8 տոկոս նվազումը, իհարկե,փոքր ցուցանիշ չէ. համաձայնում են նաև կառույցում ու ավելացնում,որ վերջին 3 տարվա ընթացքում այսքան ցածր ցուցանիշներ չէին գրանցվել:
5 ամվսա ընթացքում առքուվաճառքի գործարքները պակասել են 34-ով: Նույնը և հիպոտեկի և գրավի առումներով:

«Ժառանգության պահով աճ ունենք՝500 2014-ին էր, 675՝2015: Թվերը գրեթե 100-ով իջել են հիպոտեկի առումով: Երևի թե պայմանավորված է դոլար-դրամի հարաբերությունների տատանման հետ»,-ասում է կառույցի պատասխանատուն:
Եվ ,իհարկե, բացի դրամի արժեզրկումից պատկերը պայմանավորված է նաև բնակիչների սոցիալական վիճակով:

«Կարող եմ ասել,որ կադաստրը հայելի է սոցիալական վիճակի: Եթե եկամուտները բավարար են լինում,քաղաքցին մտածում է անշարժ գույք ձեռք բերելու մասին»,-ասում է :
Եթե քաղաքացուն հետաքրքում է,թե անշարժ գույքի մեկ քառակուսի մետրը ըստ տարածաշրաջնների ինչքան է կազմում,կարող է պարզապես մտնել կադաստրի կայքէջը՝ kadastre.am:
Գագիկ Աղախանյանը տեղում է ներկայացնում վերլուծության արդյունքները: Պարզվում է այստեղ շատ քիչ տարբերությամբ գնաճ է արձանագրվել:

Անկում անշարժ գույքի շուկայում

Ստացվում է այնպես,որ եթե քաղաքացին ցանկանում է բնակարան գնել,ապա այս ցուացնիշները նրան ոչնչով չեն օգնի: Օրինակ եթե բանկի միջոցով է անշարժ գույքը ձեռք բերվում, այս ցուացնիշները դեր չեն խաղում: Եվ գնորդը սրա հիման վրա չի կարող սակարկել արժեքը:
Գագիկ Աղախանյանը վստահեցնում է,որ կայքէջում տեղադրված վերլուծական արժեքներով են առաջնորդվում բանկերի հետ համագործակցող ընկերությունները: Որից հետո արդեն բանկը սահմանում է իր համար շահավետ արժեքը: Պատասխանատուի խոսքով կադաստրը չի կարող ազդել անշարժ գույքի շուկայի գնային հարաբերությունների վրա:

Հերմինե Միքայելյան