Կրակը երախը բաց իջնում էր դեպի բնակելի շենքեր

Spread the love
Կրակը երախը բաց  իջնում էր դեպի բնակելի շենքեր

Կապանի Հունան Ավետիսյան փողոցի հարակից բլրից կրակի լեզվակներն ու բարձրացող ծուխը առաջինը նկատել է Կապանի ՀՓՋ հրամանատար Դավիթ Ասատրյանը: Առանց վարանելու խումբը րոպեներ անց պատրաստ էր դեպքի վայր մեկնելու: 14:20-ից մեկ մարտական հաշվարկով Դավիթ Ասատրյանի գլխավորությամբ տղաները դեպքի վայր շտապեցին:

Այն,որ կրակը երախը բաց՝ չոր խոտերը լափելով դեպի բնակելի տներ ու շենքեր էր շտապում,անզեն աչքով էր երևում: Րոպեներ անց սարալանջից բարձրացող ծուխը տեսանելի էր քաղաքի տարբեր հատվածներից:

Նեղլիկ ու դժվարանցանելի ճանապարհները հրշեջ փրկարարական վարչության աշխատակիցներին ստիպեցին ևս մեկ մարտական հաշվարկ օգնության կանչել: Որից հետո դեպքի վայր հասավ նաև փրկարարական վարչության ամբողջ խումբը:
Կրակի դեմն առնելը գնալով դժվարանում էր:

Մնում էր ճիշտ կողմոնրոշվել: Այրվում էին թփեր, չոր խոտեր, և մեկ խորդանոց: Ըստ նախնական վարկածների հրդեհը հենց խորդանոցի հարակից տարածքից է բռնվել: Ժամը 18-30-ի դրությամբ հրշեջներին դեռևս չէր հաջողվել մեկուսացնել կրակը:

Ծուխը չէր դադարում,իսկ ուժգնացող քամին ստիպում էր աշխատակիցներին զգուշանալ ու չլքեր տարածքը: Նախնական տվայլենորվ կրակի ճարակ է դարձլ 12 հեկտարը: Բարեբախաբր տուժածներ չկան:
Հրդեհային տեսչության աշխատակիցները դեռևս դժվարանում են հստակ ասել,թե որն էր հրդեհի պատճառը,բայց որ տարվա այս եղանակին քաղաքացիները հաճախ են բաց կրակ օգտագործում, բոլոին է հայտնի:
Հենց սա էլ հավանական պատճառներից մեկն է:

Հերմինե Միքայելյան