Հունիսի 29-ը անհայտ ճակատագրով ազատամարտիկի օրն է

Spread the love

Հունիսի 29-ը անհայտ ճակատագրով ազատամարտիկի օրն է Ամեն տարի հունիսի 29-ին մի խումբ կապանցիների քայլեր ուղղված են լինում դեպի Բաղաբուրջի հուշահամալիր։ Անհայտ ճակատագրով կորած ազատամարտիկի հիշատակը հավերժացնող խաչքարը այսօր էլ զարդվեց թարմ ծաղիկներով և ականջալուր եղավ բազվաթիվ լուռ ցանկությունների, որոնք հայտնում էին այստեղ հավաքված մայրերը, քույրերը, կանայք։

Սպասումի հույսով , տարիներ շարունակ մարդիկ ապրում են, համոզված լինելով մի լուսավոր ու գեղեցիկ օր իրենց որդիներից, ամուսիներից լավ լուր կլսեն։ Հույսն է որ նրանց ապրելու ուժ է տալիս։ Կապանի ազատամարտ կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը անհայտ ճակատագրով կորած ազատամարտիկների ընտանիքների անդամներին համբերություն ցանկացավ՝ համբերություն կյանք է և թող որ մի օր ոչ թե անհայտության մասին այլ

Հունիսի 29-ը անհայտ ճակատագրով ազատամարտիկի օրն է

Հարգանքի տուրք մատուցելու են եկել ոչ միայն ազատամարտիկների հարազատները այլև մարտական ընկերները։ Արցախյան պատերազմի մասնակից շուրջ 1000 ազատամարտիկների ճակատարգրեր Հայաստանում մինչ օրս անհայտ են։

Հունիսի 29-ը անհայտ ճակատագրով ազատամարտիկի օրն է

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում պատարագ ու մոմավառություն կազմակերպվեց ազատամարտիկների համար: Հարազատները համոզված են, որ իրենց որդիներն ու ամուսինները կենդանի են, իսկ այսօր վառված տասնյակ մոմերը անմար կրակի խորհրդուն ունեն իրենց մեջ՝ որտեղ էլ լինեն մի օր բռնեն վերադարձի ճամփան: