Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիայի կազմակերպած բաց առաջնությունից կապանցի 7 մարզիկներ մեդալներով են վերադարձել

Spread the love

Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիայի կազմակերպած բաց առաջնությունից կապանցի 7 մարզիկներ մեդալներով են վերադարձել

Առողջ մարմին, արթուն միտք, ազնիվ հոգի՝ այս երեք արժեքները գնահատողներ են ընտրում «Կունգ ֆու սանդա» մարզաձևը։
Հայ սև գոտիների միության Սյունիքի մասնաճյուղի Կապանի ակումբի սաները հաղթանակով են վերադարձել Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիայի կողմից կազմակերպված բաց առաջնությունից։ 7 մարզիկներից չորսը զբաղեցրել են պատվավոր առաջին ,իսկ մյուս երեքը երկրորդ մրցանակային տեղերը։
Արսեն Աղայանը ընդամենը 1 տարի է մարզվում է ,բայց արդեն հասցրել է 2 անգամ մրցումների գնալ ու մեդալներով վերադառնալ։ Պատանի մարզիկը ասում է որ հաղթանակը հեշտ չտրվեց, մրցակիցները ուժեղ էին , սակայն ժամանակին կարողացավ նրանց քայլերը կշռադատել ։
Առաջնությունը անցկացվել է հունիսի 20-21-ը մայրաքաղաքում։ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից թվով 8 ակումբներ էին մասնակցում:Անդրանիկ Ավագյանը գոհ է սաների արդյունքներից, սակայն կարծում է ,որ ավելիին կարող են հասնել ։
Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիայի կազմակերպած բաց առաջնությունից կապանցի 7 մարզիկներ մեդալներով են վերադարձել
Կապանի թիմի ամենակրտսեր մասնակիցը նաև ողջ առաջնության ամենափոքր մարտիկն էր։ 5 ամյա Դավիթ Խաչատրյանը մենամարտելով իրենց մեկ տարով մեծ մարզիկի հետ կարողացավ առաջ անցնել ու նվաճել հաղթողի տիտղոսը ։

Ակումբը մշտական հովանավոր չունի: Առաջնությանը մասնակցել են ծնողների աջակցությամբ:Այժմ էլ պատրաստվում են մեկնելու ԼՂՀ-ի ՈՒ-Շու-ի ֆեդերացիայի կազմակերպած մրցումներին.