Ինչպես կարելի է կլիմայի փոփոխության հարցերը մատչելի ձևով մատուցել հանրությանը

Spread the love
Ինչպես կարելի է կլիմայի փոփոխության հարցերը մատչելի ձևով մատուցել հանրությանը

Կապանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնում կազմակերպված քննարկումը այս անգամ փոքր ինչ այլ բնույթի էր: Մասնակիցները հասարակությանը տեղեկատվություն ապահովողներն էին, իսկ թեման թե լրագրողները ինչպես կարող են կլիմայի փոփոխության հարցերը մատչելի ձևով մատուցել հանրությանը: Օրհուսի կոնվեցիայի կիրարկման գործում կարևորելով ԶԼՄ-ների դերը, կենտրոնի աշխատակիցները ընդգծում են նաև լրագրողների իրազեկվածությունը և կոնվենցիայի դրույթների իմացությունը: Կապանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանի խոսքով հավաստի տեղեկատվությունը կարող է նպաստել էկոլոգիական ճգնաճամից դուրս գալուն և ասածը փորձեց օրինակներով հիմնավորել:

Ինչպես կարելի է կլիմայի փոփոխության հարցերը մատչելի ձևով մատուցել հանրությանը

Համակարգողը անդրադարձավ ինչպես կոնվենցիայի դրույթներին, այնպես էլ բնապահպանական տեղեկատվություն ստանալու աղբյուրներին և կարգին: Խոսելով համաձայնագրի 3 հիմնական նպատակների՝ տեղեկատվության հասանելիության, հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին ներկայացրեց թե ինչ է կատարվում, երբ որոշումների կայացման ժամանակ չի ապահովվում հանրության պատշաճ մասնակցությունը և չի կարևորվում նրա կարծիքը:
Սեմինարը կազմակերպվել էր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հանձնարարությամբ: