Կապանցի երիտասարդները նույնպես միացել են էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ակցիային

Spread the love

Կապանցի երիտասարդները նույնպես միացել են Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19 –ից սկսված նստացույցին . Քաղաքապետարանի հարակից այգում հունիսի 25 -ի ժամը 20-ի դրությամբ հավաքվել էին 4 տասնակից ավելի կապանցիներ,ովքեր դեմ են սակագնի բարձրացմանը և ինքնաբուխ, խաղաղ հավաքի տեսքով ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել:
Երիտասարդները նաև հունիսի 24-ին էին հավաքվել: Մասնակիցներից Քնարը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ,որ ապատեղեկատվություն է տարածվել , թե իբր երեկ նստացույցը ցրել են մարզային ու քաղաքային իշխանությունները: Ըստ նրա չի եղել նման բան պարզապես մարզպետը և քաղաքապետը մոտեցել են և զրույցել իրենց հետ ,հայտնել իրենց կարծիքը այդ ամենի մասին:

Կապանցի երիտասարդները նույնպես միացել են էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ակցիային
Կապանցի երիտասարդները նույնպես միացել են էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ակցիային
Կապանցի երիտասարդները նույնպես միացել են էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ակցիային

Մանրամասները շուտով վիդիո տարբերակով