Սոցիալապես անապահով, միայնակ, հատուկ կարիքավոր տարեցներն մեկ հարկի տակ է համախմբել ճաշարանը

Spread the love

Սոցիալապես անապահով, միայնակ, հատուկ կարիքավոր տարեցներն մեկ հարկի տակ է համախմբել  ճաշարանըԿեսօրվա ժամերին Կապանի Ձորք թաղամաս տանող ճանապարհին ամեն օր կարելի է նկատել տարեցների ,ովքեր տոպրակներով անցուդարձ են անում։ Նրանք «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բարեգործական ճաշարանի շահառուներն են ։ Գալիս են ընդմիջումը այստեղ անում ,հարկ եղած դեպքում էլ տան մյուս անդամների բաժինը իրենց հետ տուն տանում։

Սոցիալապես անապահով, միայնակ, հատուկ կարիքավոր տարեցներն մեկ հարկի տակ է համախմբել  ճաշարանը
Բարեգործական ճաշարանից օգտվողները Կապանի սոցիալապես անապահով, միայնակ, հատուկ կարիքավոր տարեցներն են։ 2001թվականից սկսած «Առաքելություն Հայաստանի» շնորհիվ նրանք օրվա հացը հայթայթելու մասին չեն մտածում։Տարբեր թաղամասերից ճաշարան եկողների տրանսպորտային ծախսերը հոգում է «Լավ ընկեր» ՍՊԸ-ն երթևեկության համար անվճար կտրոներ տրամադրելով։
Ամռան ամիսներին հաշվի առնելով եղանակային պայմանները ճաշարանի սննդակարգում ևս փոփոխություն է կատարվում։

Սոցիալապես անապահով, միայնակ, հատուկ կարիքավոր տարեցներն մեկ հարկի տակ է համախմբել  ճաշարանը
Ճաշարանը իր գործունեությունը շարունակելու և շահառուներին անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերելու համար բացի «Առաքելություն Հայաստանի» տրամադրած միջոցներից նաև մշտապես դոնոր կազակերպությունների ֆինանսական օգնության կարքին է զգում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արդեն երկրորդ տարին է տարեցների կողքին է։
Հիմա եղանակները տաք են , սակայն, անձրևոտ ու ձյունոտ օրերին իր մասին է հիշեցնում ճաշարանի անմխիթար տանիքը, որը իր հարկի տակ է հավաքում տարիների բեռից կորացած ու ծերացած տարեցներին։ Նորոգումը անհրաժեշտություն է։