Սպասումը ապրելու հույս է տալիս

Spread the love

 Սպասումը ապրելու հույս է տալիս

Երկու տասնամյակից ավելի է Կապանի տարաշրջանի 18 ընտանիքներում սպասումը ապրելու հույս է տալիս: Հենց այս օջախներում է ,որ տան մուտքի դռները բացվելուն պես հայացք են ուղղվում դեպի ներս մտնողը: «Կրկին նա չէ»,-մտածում են անհայտ ճակատագրով ազատամարտիկի մայրը,կինը,որդին ու այսօր արդեն թոռը:
Իսկ ամեն տարի հունիսի 29 հանրապետության մարզերում ու քաղաքներում տուն չվերադարձածների սևազգեստ հարազատները հավաքվում ու կարեկիցն են դառնում մեկը մյուսին:Հունիսի 29-ին կառավարության որոշմամբ արդեն որերրորդ տարին է նշվում է որպես գերիների,պատանդների և անհայտ ճակատագրով ազատամարտիկների օրը: Իսկ այս տարի Բազաբարուջի հուշահամալիրը մարդաշատ դարձավ հունիսի 25:
«Հանձնաժողովի անդամները տարբեր մարզերում և տարբեր օրեր մասնակցում են միջոցառումների:Քանի որ տղաները տարբեր օրերի են անհայտ կորել,և որպեսզի մասնակիցները,հանձնաժողովի անդամները Երևանից կարողանան մարզերում և մայրաքաքում մասնակցել,օրը որոշվեց 25-ին:Ինձ թվումէ արտառոց ինչ-որ բան չի փոխում:

Հիշատակման օրը 29-ին է,ճիշտ է,բայց մենք կարևորությունը տալիս ենք,որ ևս մեկ անգամ հավաքվենք»:
Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականներ ,կրթօջախների տնօրենները ու անհայտ կորած ազատամարտիկների հարազատները առավոտյան բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան հերոսամարտում անհայտ կորած տղաների հիշատակին: Ծաղիկներ դրվեցին անհայտ ճակատագրով զինվորի հուշարձանին:

Հերոս տղաների ու նրանց կատարած սխրանքի մասին ելույթներ հնչեցին մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում:Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը խոսելով անցյալի ու քաջարի մարտիկների մասին առանձնացրեց վեցերորդ գումարտակի տղաներին ու հրամանատար Մարտուն Բադալյանին:
Ելույթներից հետո հնչեցին երաժշտական կատարումներ: Մարզպետի որոշմամբ անհայտ կորած 28 ազատամարտիկների ընտանքիների տրվեց դրամական օգնություն:

Հերմինե Միքայելյան