Ղափան ջրօգտագործողների ընկերությունը կուտակել է անհրաժեշտ պաշարներ ոռոգման սեզոնը բարեհաջող կազմակերպելու համար

Spread the love

Ղափան ջրօգտագործողների ընկերությունը  կուտակել է անհրաժեշտ պաշարներ ոռոգման սեզոնը բարեհաջող կազմակերպելու համարԱռատ բերք ունենալու առաջին նախապայմանը ոռոգման ջուրն է։ Որքան էլ մարդիկ հույսները դնեն եղանակի բարեհաճության վրա, միևնույն է ոռոգման ջրի կարիք միշտ էլ զգացվում է։ Ղափան ջրօգտագործողների ընկերությունը դեռևս մարտի 6-ից սկսել է նախապատրաստվել ոռոգման սեզոնի մեկնակին, իսկ տարեշրջանը բացված են համարել արդեն ամսի 25-ից։
Գյուղատնտեսական տարվա ամենաեռուն շրջան է։ Հողը ջրի անհագ կարիք ունի, իսկ ջրամատակարարներն էլ վստահեցնում են՝ իրենց սպասարկման տարածքում ընգրկված 4՝ Լեռնաձոր, Կապան, Սյունիք , Դավիթ Բեկ համայնքների մոտ 650 բաժանորդները ջրի պակաս չեն ունենա ոռոգման ողջ ընթացքում։
Ղափան ջրօգտագործողների ընկերությունը  կուտակել է անհրաժեշտ պաշարներ ոռոգման սեզոնը բարեհաջող կազմակերպելու համար
Տաք բնակլիմայական պայմանները ,բնականաբար, հողօգտագործողներին մարտահրավեր են նետում , սակայն եթե ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջուր է կուտակված խնդիրը մեղմվում է։ Ընդհանուր առմամբ, ընկերության մատակարարած ջրով ոռոգվում է 65 հեկտար հողատարածք ։ Օնիկ Աթայանի խոսքով պատրաստ են ավելացնել քանակ , եթե ցանկացողներ լինեն։
Ղափան ջրօգտագործողների ընկերությունը  կուտակել է անհրաժեշտ պաշարներ ոռոգման սեզոնը բարեհաջող կազմակերպելու համար
Մեկ խորանարդ մետրի համար ներկայում 11 դրամ են բաժանորդները վճարում։ Ընկերության համար ոռոգման համակարգը բարելավելը այժմ հրատապ է։ Ընթացիկ բոլոր հարցերը տեղում սեփական միջոցներով հոգում են այլ է ընկերության ուսերին ծառացած մաշված խողովակների խնդիրը:

Ղափան ջրօգտագործողների ընկերությունը մինչև սեպտեմբերի վերջ բաժանորդներին կապահովի ոռոգման ջրով։