Ագարակի զարգացումը տեսանելի է. Մխիթար Զաքարյան

Spread the love

Ագարակի զարգացումը տեսանելի է. Մխիթար ԶաքարյանԱգարակի միջնակարգ դպրոցի կիսակառույց այս մասնաշենքը հավանաբար մինչև 2017 թվականը բոլորովին այլ տեսք ունենա։ Համայնքային իշխանությունները ծրագիրը կարևորներից մեկն են համարում։ Քաղաքի միակ դպրոցը գերածանրաբեռնված է աշխատում , իսկ նոր մասնաշենքի վերակառուցումը կօգնի թեթևացնելդասարաների խտությունը։ «Կավելանա 8 դասասենյակ, ֆինանսավորումը պետական բյուջեից կլինի, ճարտարապետական առաջադրանքը արդեն մեր կողմից տրված է , քաղաքաշինության նախարարությունը արդեն մրցույթ է հայտարարել սպասում ենք արդյունքներին։
Ագարակի զարգացումը տեսանելի է. Մխիթար Զաքարյան
Չյանած 80 միլիոն է հատկացված, բայց ծրագիրը երկու անգամ ավել է լինելու»,-ասում էքաղաքապետը։
450 աշակերտի համար նախատեսված կրթօջախ այս տարի 620 երեխա է հաճախել։ Մխիթար Զաքարյանի խոսքով խնդիրը տարիների պատմություն ունի ։Դպրոցահասակ երեխաների թիվը գնալով համայնքում ավելանում է և հարցի լուծումը հրատապ է ։
Ագարակի զարգացումը տեսանելի է. Մխիթար Զաքարյան
Հարավային դարպասի համար կարևոր ու մեծ նշանակություն ունեցող խնդիրները հնարավորության սահմաններում կամաց-կամաց լուծում են ստանում,-ասում է համայնքի ղեկավարը։ Օրինակ հաջողվել է նորոգել Մաքսատնից մինչև Ագարակ ճանապարահատվածը։ Հիմա հարևան երկրից ժամանող քաղաքացիները չեն շրջանցում Ագարակը ինչի արդյունքում փոքր-ինչ ակտիվացել է շարժը։ Խոսելով ժողովրդագրական իրավիճակի մասին ցավով է արձանագրում 2014 թվականի տվյալները։
Ագարակը ավելի քան 5000 բնակիչ ունի։ 2014 թվականին տոնել է 65 ամյակը։ Երիտասարդ քաղաքի, երտասարդ քաղապետը լավատես է ու համոզված՝ Ագարակի զարգացումը տեսանելի է։