Նախակրթարաններում երեխաների թիվը համեմատաբար նվազել է

Spread the love

Նախակրթարաններում երեխաների թիվը համեմատաբար նվազել է Կապանի համար մեկ նախակրթարանի փոքրիկների ձայնը հարակից շենքերում էր անգամ լսելի։ Մանկապարտեզի բակում ստեղծված իրարանցման պատճառը լողավազաներն էին դարձել։ Կիզիչ արևից պաշտպանվելու լավագույն տարեբերակը ջուրն է փոքրիկների ուրախությանն էլ չափ ու սահման չկար ։
Ամռան տապին դիմակայելու , երեխաների ակտիվ հանգիստը կազմակերպելու համար մանկապարտեզը տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս։ Տարվա այն ժամանակահատվածն է, երբ ուսումնական պարապմունքները իրենց տեղը զիջում են ժամանցայինին։
Նախակրթարաններում երեխաների թիվը համեմատաբար նվազել է Հունիս,հուլիս, օգոստոս ամիսներին նախակրթարան հաճախող երեխաների թիվը որպես կանոն նվազում է։ Ավագ խմբերից 53 երեխաներ են այս տարի հրաժեշտ տվել հարազատ դարձած մանկապարտեզին , սակայն մի մասը դեռ շարունակում է առավոտյան շտապել այստեղ հիմնականում ծնողների աշխատանքային զբաղվածության պատճառով ։Այսօրվա դրությամբ թիվ մեկ մանկապարտեզում հաճախելիությունների թիվը հասնում է 100-ի գործում է 5 խումբ։

Նախակրթարաններում երեխաների թիվը համեմատաբար նվազել է Քաղաքի 12 նախակրթարանները միասին այս տարի 1500-ից ավելի երեխաներին են սպասարկել ։ 490-ը ավագ խմբերի սաներ են եղել։ Քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Անուշ Սիմոնյանի խոսքով ոչ մի նախակրթարան ամռան ամիսներին չի փակվի,պարզապես խմբերը կկոմպլեկտավորվեն՝ թվի նվազման ու արձակուրդի պատճառով։
Մարզկենտրոնում նախադպրոցական տարիքի երեխաների թիվը տարեցտարի ավելանում է, սակայն ոչ բոլորն են կարողանում մանկապարտեզ հաճախել ՝խմբասենյակների բացակայության և հնարավորությունների պակասի պատճառը ։ Ծնողին մերժելը ցավոք հաճելի չէ.ստիպված են այդ քայլին գնում։

Ամռան ամիսներին՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, փոքրիկների սննդակարգում ևս փոփոխություն է կատարվում։ Նախապատվությունը տրվում է ոչ թե սպիտակուցներով, այլ ածխաջրերով հարուստ ուտելիքներին։ Գերակշռում են՝ բանջարեղենն ու միրգը։