Արևային էներգիայից օգտվելու ուղիներ կան

Spread the love

Արևային էներգիայից օգտվելու ուղիներ կան

Չնայած դժգոհություններին ,բողոքի ալիքիներին մարզերում և մայրաքաղաքային նստացույցերին ու հավաքներին՝ հանրային ծառայությունների կարգավորման նիստում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի շուրթերից հնչեց թանկացման լուրը: ՀԷՑ-ի հայտը հաստատվեց. 17-ի փոխարեն սակագինը մոտ 7 դրամով աճեց:

«Թանկացումը իշխանության բարձր օղակներում նստած ներկայացուցիչների անտարբերության հետևանք է»,-խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝նշեց «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի մատուցվող ծառայությունների որակին՝Արմեն Փարսադանյանը անգամ բավարար բոնորոշումը մեղմ է համարում: Միևնույն ժամանակ ավելացնում,որ հանրային ծառայություների կարգարվորման հանձնաժողովը սահմանափակվում է միայն սակագին հաստատելով: Եվ մատուցվող որակը նրանց չի հետաքրքրում:
Խոսելով մարզկենտրոնում օրերս կազմակերպված էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի թանկացման դեմ հավաքի ու մարդկանց պասիվության մասին, «Կայուն զարգացում» ՀԿ նախագահը նշում է ,որ քաղաքացիական լուրջ ճնշում պետք է գործադրվի իշխանությունների վրա.
«4 պատի արանքում դա չպետք է անել,այլ մասնակցելով հավաքներին»,-ասում է:

«Օրեցօր աճող գներից չես կարող փախչել,բայց կարող ես խնդրի լուծման այլ տարբերակ գտնել»,-ասում է զրուցակիցս:
Օրինակ, կարելի է օգտվել արևի էներգիայից : Այս դեպքում դրամ կտնտեսվի :
Արմեն Փարսադանյանը որպես օինակ միջազգային փորձն է մատնանշում և ավելացնում,որ Հայաստանում այս առումով մարդիկ քիչ են տեղեկացված,մինչդեռ մեր երկիրը այն զարգացնելու մեծ ներուժ ունի:

Կապանում նախադեպը արդեն կա: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տանիքում նախորդ տարվա ամռանը «Կայուն զարգացում» ՀԿ-ի կողմից արևային ջրատաքացուցիչ համակարգ է տեղադրվել: ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհներով և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ է ծրագիրը կյանքի կոչվել: Մեկ տարի է արդեն այն գործում է և 9 ամսվա ընթացքում հաջողվել է 1 մլն դրամից ավելի տնտեսում անել ու ըստ անհրաժեշտության օգտվել տաք ջրից,-ասում է Արմեն Փարսադանյանը :

Հերմինե Միքայելյան