Միասնական քննությունների առաջին փուլը ավարտվեց

Spread the love

Միասնական քննությունների առաջին փուլը ավարտվեց

Միասնական քննությունների առաջին փուլի մասին արդեն կարելի է անցյալով խոսել: Ռուսաց լեզվի քննությունը վերջինն էր, որ դիմորդները պետք է հաղթահարեին: Քննասենյակը դատարկվեց ավելի շուտ, քան կլրանար հատկացված ժամանակակը: Եթե ներսում կատարյալ լռություն էր, ապա բակում դուրս եկածները իրար գլխի հավաքված փորձում էին ճիշտն ու սխալը որոշել:

Միասնական քննությունների առաջին փուլը ավարտվեց

Հոգեբանի մասնագիտություն ընտրած Միլայի խոսքով, քանի որ սա վերջին քննությունն էր փոքր ինչ հոգնել է: Ինչպիսին կլինեն արդյունքները չի շտապում եզրակացություններ անել: Իսկ քննասենյակը վերջինը լքած Տիգրանի խոսքով դժվարությունների չի հանդիպել:

Միասնական քննությունների առաջին փուլը ավարտվեց
Միասնական քննությունների առաջին փուլը ավարտվեց

Ծնողները ևս կարծես քննություն էին հանձնում: Սպասողական վիճակը նրանց նույնպես հանգիստ չէր տալիս: Շատերի անհանգիստ վիճակին գումարվել էր նաև հոգնածությունը: Քննական կենտրոն էին հասել մարզի տարբեր քաղաքներից:

Միասնական քննությունների առաջին փուլը ավարտվեց

Իսկ թե ինչպես ընթացավ քննությունը քննական կենտրոնի ղեկավարը կատակով է պատասխանում. «Այնքան խաղաղ էր, որ անգամ ձանձրանում էինք»: Սա քննությունների առաջին փուլն էր, իսկ հուլիսին կմեկնարկի երկրորդը:
Մասնակցության հայտ ներկայացրած 17 դիմորդներից ներկա էին 16-ը:

Միասնական քննությունների առաջին փուլը ավարտվեց