Բժշկությունը առաքելություն է . Աշխեն Խաչատրյան

Spread the love

Բժշկությունը առաքելություն է . Աշխեն ԽաչատրյանԴժվարին ու պատասխանատու մասնագիտություն . այսպես է բնութագրում բուժաշխատողի գործը Կապանի բժշկական կենտրոնի նյարդաբան Աշխեն Խաչատրյանը , ում կյանքի 25 տարիները անցել են այս պատերի ներսում։ Հաճախ ժպտացեք հիվանդներին հորդորում է բժշկուհին՝ ինքն էլ ժպտադեն մտնում հիվանդասենյակ։ Դրական լիցքերը օգնում են վերականգնելու նյարդային բջիջները ։

Հիմա՝ տարիների հեռվից նայելով անցած ուղղուն բժշկուհին դժվարանում է հիշել, թե ինչու ընտրեց հենց առողջապահության ոլորտն ու նյարդաբանի մասնագիտությունը։Հավանաբար ասում է հետաքրքրությունը դրդեց։ Բժիշկը ինչ մասնագետ էլ դառնա պետք է որոշ չափով հոգեբան լինի ,տարբեր բնավորության ու խառնվածքի տեր մարդկանց հետ ես շփվում այն էլ հաճախ դժվարին իրավիճակներում։
Բժշկությունը առաքելություն է . Աշխեն Խաչատրյան
Մասնագիտական պատրաստվածությունը մեր օրերում կարևոր խնդիր է ։ Նորագույն տեխնոլոգիաների զարգացումը այս ոլորտում էլ իր հետքն է թողնում։ Աշխեն Խաչատրյանի խոսքով հնարավորության սահմաններում մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, զարգացնում մասնագիտական կարողությունները ։
Բժշկությունը առաքելություն է , ասում է ոլորտի երկարամյա մասնագետը։ Տարիներն անցնում է ավելի է համոզվում դրանում։ Իր կրտեսեր գործընկերներին էլ խորհուրդ է տալիս բարեխիղճ լինել գիտակցել բնակչության առողջությունն է վստահված իրենց։

Գնահատված լինելը բժշկի համար ապաքինված ու առողջացած հիվանդներն են .նրանց ամեն մի ջերմ ու բարի խոսքը ։