Ժամանակն է,որ երեխաները ջրծաղիկի դեմ ևս պատվաստվեն

Spread the love

Ժամանակն է,որ երեխաները  ջրծաղիկի դեմ ևս պատվաստվեն

Ինչպես մի շարք սեզոնային հիվանդություններ,ջրծաղիկը ևս այս տարի մտավ իր բնականոն հունի մեջ: Այդ են վկայում վերջին ամսիներին դրսում հաճախակի հանդիպվող կանաչ պուտերով երեխաները:

Եթե փոքրիկը բարձր ջերմություն ունի ,իսկ մարմնի տարբեր հատվածենորւմ աստիճանաբար փոքր, թափանցիկ պարունակությամբ լցված կարմիր բշտիկներ են հայտնվում,նշանակում է ջրծաղիկը հրաժարվել է գաղտնիությունից ու հայտնում է իր մասին :

Հակառակ որոշ ծնողների կարծիքին,թե այս տարի վարակը առավել շատ է տարածված, Կապանի ԲԿ-ի պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչը նշում է. ոչ թե տարածումն էր մեծ , այլ պարզապես բռնկման տարի է:
«Ջրծաղիկը միշտ էր կար, բայց 4-5 տարին մեկ անգամ սեզոնային բռնկում է լինում:Այս տարի բռնկման տարի է»,-ասումէ Զարինե Բաբայանը:
«Ջրծաղիկը ինֆեկցիոն հիվանդություն է ,որով հիվանադնում են բոլոր տարիքի երեխաները, բայց առավել հաճախ 5-15 տարեկանները: Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով ՝հիվանդի հետ անմիջական շփման դեպքում:
Գաղտնի շրջանը 11-21 օր է:

Ի դեպ, այս տարի ջրծաղիկով վարակվելու միտում է նկատվել նաև նորածինների շրջանում»,-ասում է բժշկուհին: Ու ավելացնում,թե ինչ բարդությունների կարող է հանգեցնել վարակիչ հիվանդությունը,եթե հետևողական չլինեն.
«Մեր ժողովուրդը պետք է իմանա,որ ջրծաղիկը շատ մեծ բարդություններ է տալիս:Դա կարող է հանգեցնել էնցեֆալիտի,մինինգիտի,թոքաբորբի և այլն»:

«Որպեսզի վարակը չտարածվի ,կազմակերպում ենք մեկուսացում,մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական անջատվելը,որը տեղի է ունենում միջին հաշվով ցանավորման 9-րդ օրը: Նախակրթարաններում նման դեպքերում նոր երեխաների ընդունելություն չի կատարվում,իսկ արդեն վարակվածները կրկին հաճախում են միայն վերջնականապես բուժվելուց հետո»: Միևնույն ժամանակ Զարինե Բաբայանը ցավով է նշում,որ ջրծաղիկի դեմ պլանային պատվաստում չի իրականացվում: Ժամանակն է,որ սա ևս ընգրկվի ազգային ծրագրում:

Մեծահասակները ջրծաղիկով հազվադեպ են վարակվում,իսկ եթե ի վերջո այն վրա է հասնում,ապա ուղեկցվում է բարդություններով: Հիվանդությունից հետո ձևավորվում է կայուն հետինֆեկցիոն իմունիտետ,կրկնակի վարակումը չափազանց հազվադեպ:

Հերմինե Միքայելյան