Որոշ ընտրատեղամասեր հոսանքազրկվել են

Spread the love
Որոշ ընտրատեղամասեր հոսանքազրկվել են

Որոշ ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվել հոսանքազրկման դեպքերի մասին։ 168.am-ի փոխանցմամբ, թիվ 7/05 և 7/35 ընտրատեղամասերում քիչ առաջ անջատվել է էլեկտրականությունը:

Կարճ ժամանակով քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը դադարեցվել է, սակայն հետո լապտերիկներ են բերել եւ հաշվարկը շարունակվել է: Սակայն տեղամասում քաոսային վիճակ է, հաշվարկին զուգահեռ՝ պարբերաբար հեռախոսազանգեր են կատարում՝ պարզելու համար, թե երբ են միացնելու հոսանքը:

Նման մի դեպքի մասին էլ հայտնել է 1in.am-ը։ Մալաթիա-Սեբաստիա համայնքից հաղորդել են, որ Մալաթիայի Զատիկյանի անվան դպրոցում տեղակայված 7/05 ընտրատեղամասը շուրջ կես ժամ է՝ հոսանքազրկված է:

168.am