Մի քանի գյուղապետեր որպես վկաներ ցուցմունք են տվել

Spread the love
Մի քանի գյուղապետեր որպես վկաներ ցուցմունք են տվել

Արդեն տեղեկացրել էինք,որ նախորդ նիստը հետաձգվեց վկաների բացակայության պատճառով: Հետևաբար նշանակված հերթական նիստը սկսվեց գյուղապետերի հարցաքննությամբ: Թե ինչ մասնակցություն է ունեցել Առաջաձորի գյուղապետը լրագրող Արմենակ Դավթյանի ու «Սյունիքի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ն տնօրենի պարտք ու պահանջի պատմության հետ վկան սկսեց հեռախոսազանգից:
«Աշխատանքի վայրում եմ եղել՝Առաջաձորում, ինձ զանգահարեց Գևորգյան Արթուրը, ասեց,Դավիթ, ձեր տունը հարմարա այս տարածաշրջանի համար կթույլատրես համայնքի ղեկավարները հավաքվեն ձեր տանը ծրագրավորողներ են եկել, քննարկենք,ասացի խնդիր չկա: Իջա տուն, գյուղապետերը եկան: Ներկայցարին մեկ տղայի,եթե չեմ սխալվում Արմեն անունով: Ասեցին պետությանը չենք վստահում, ՀԿ ենք,թե ինչ ենք, եկել են համայքներում ծրագրեր անեն,շեշտը դրել են ասֆալտապատման ու ջրագծերի վրա»:,-պատմեց գյուղապետը:

Գյուղապետերն էլ ոգևորվել են,որ համայնքի ցավոտ հարցերին՝ասֆալտապատում ու ջրագծեր , վերջապես լուծում կտրվի:
«Զրույցի ընթացքում Արմեն անունով ներկայացած մեկը հարցուփորձ արեց ,թե քանի կմ է կազմում մայրուղուց մինչև Տաթև: Ասացինք մոտ 40: Հետո ասաց 80կմ չափով ասֆալտապատման գումար ունեմ: Մնացածը կանեմ ձեր համայնքներում: Իսկ ամբաստանյալ Արմենակ Դավթյանը այդ ընթացքում ընդամենը նկարում էր»,-իր ցուցմունքում մի քանի անգամ կրկնեց Առաջաձորի գյուղապետը:

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց՝ ծրագրերը ներկայացնելուն զուգահեռ արդյո՞ք հյուրերը փաստաթղթեր են ցույց տվել: Վկան պատասխանեց,որ նախահաշիվ են ուզել,իսկ իրենք էլ, որպես համայնքի ղեկավարներ, պատասխանել են,որ առանց ավագանու անդամների հաստատման իրավունք չունեն,քանի որ թղթին կնիք է դրվում:
Այնուամենայնիվ, գյուղապետը փաստաթղթեր տրամադրել է՝ ցուցմունքի ընթացքում պատճառաբանելով,թե հյուրերը շտապում էին և հանձնել է տուժող Արթուր Գևորգյանին: Վերջինս էլ, վկայի հավաստամաբ, դրանք պետք է փոխանցեր ոմն Արմենի:
Այնուհետև վկային հարցեր ուղղեց պաշտպանական կողմը:
«Ո՞վ է ներկայացրել այդ տղային, ո՞վ է ներկայացրել Արմենակին»,-հարցրեց պաշտպան Իրինա Մանուկյանը:
Դատավոր Օհանյանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը , որում ասված էր.»Արմենակը հայտնել է, թե հանդիսանում է որպես «Նուշիկյան հիմնադրամի» անդամ, և որ իրենց հիմնադրամը ծրագրեր է իրականցնում համայնքներում և 15մլրդ դրամ է հատկացրել»:
Այնուհետև պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա:
» Նախաքննական ցուցմունքներում մի քանի նախադասություն նույնությամբ կրկնվում է»,-ասաց պաշտպանը:
Որպես վկա հարցաքննվեց նաև Օխտարի գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանը:
Պաշտպանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով,որ մեղադրանքի ձևակերպումը չի համապատասխանում օրենքին ,լի է հակասություններով: Արմենակ Դավթյանը ոչ թե հափշտակել,այլ դատաքննության ընթացքում պարզվեց,որ բանկային փոխանցումներ է կատարել:
Հաջորդ նիստը կկայան հուլիսի 3-ին:

Հերմինե Միքայելյան