Կանգառը նորոգելու համար դրամաշնորհ են շահել

Spread the love

Կանգառը նորոգելու համար  դրամաշնորհ են շահել

Խրոխտ ուղերձով ու մաքուր քաղաքում ապրելու կոչով դիմեցին կապանցիներին թիվ 5 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ:
Գեղեցիկ ու բարեկարգ բնօրրանում ապրելու գաղափարով ոգեշնչված «Պրոգրես» աշակերտական հասարակական կազմակերպությունը անվանը համահունչ մտահղացումներ է կյանքի կոչում: Դրա ապացույցը կրթօջախի հարակից կանգառի նորոգումն էր:

Գրեթե 2 ամիս պահանջվեց երեխաներից ու կոմունալ ծառայության աշխատակիցներից այլևս իր նպատակին չծառայող նստատեղերի թարմացման և ընդհանուր տարածքի բարեկարգման համար: Իսկ մասնակիցներն էլ այդ ընթացքում ոչ միայն ֆիզիկապես են աշխատել, այլև հասցրել են մտածել բիզնես-ծրագրերի մասին :
«Հայաստանի պատանեկան նվաճումներ » ՀԿ-ի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում ստացած 145 հազար դրամի շնորհիվ թաղամասի բնակչությանը ծառայելու կոչված կանգառը ամբողջովին նոր տեսք է ստացել:Կարմիր ժապավենը կտրվեց մասնակիցների ձեռքով :

Ծրագիրը 4 տարի է արդեն գործում է տարբեր դպրոցներում: Առաջին մասում երեխաները ձեռներեցությամբ են զբաղվել: Հետո արտադրանքը վաճառել ու գումար վաստակել :

Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում կանգառի նորոգումը իրականացվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Դրամաշնորհը տրվել է «Սոցիալական և համայնքային ծրագրերի խրախուսում անվանակարգում:

Հերմինե Միքայելյան