Ամռանը ստամոքսը չծանրաբեռնել յուղոտ և ճարպային ուտելիքներով

Spread the love

Ամռանը ստամոքսը չծանրաբեռնել յուղոտ և ճարպային ուտելիքներով

Շոգ եղանակ, ոչ ճիշտ սննունդ՝ ինքնազգացողության վատթարացում պատրաստ է։ Հունիսը բացվելու և ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ բժիշկները մարդկանց շտապում են սթափեցնել և զգոնության կոչ անել .ամռանը ստամոքսը չծանրաբեռնել յուղոտ և ճարպային ուտելիքներով, սննդակարգից հնարավորինս բացառել մսամթերքը, յուղալի կաթնամթերքը, օգտագործել միրգ, բանջարեղեն, թունավորումներից խուսափելու համար մածուն:
Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչ Զարինե Բաբայանը հորդորում է փակ տարածքներում չմնալ, օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ։
Հեղուկներ շատ օգտագործելու մասնագետի խորհուրդը չի վերաբերում գազավորված ըմպելիքներին։ Բժշկուհին ասում է ցանկալի է նախապատվությունը տալ սովորական ջրին։ Տարվա այս ժամանակահատվածին բնորոշ գանգատները տարբեր են , որոնց դեպքում անհապեղ պետք դիմել բժշկին։ Թուլություն,գլխացավ, փորլուծություն, փսխումներ հիմնական նախանշաները սրանք են։
Ինչպես պաշտպանվել օդի տաք ջերմաստիճանից արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից , խնդիրը պարզ է. ցերեկային ժամերին տնից դուրս գալ ՝՝խիստ անհրաժետության դեպքում, հագնել բաց գույնի հագուստ, կրել գլխարկ,ակնոց ։ Հիդրոմետ ծառայության մասնագետները դիտվող ջերմաստիճանը նորմայի սահմաններում են համարում , սակայն մարդու օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքում եղանակային փոփոխություններին ։
Հիգենային կանոների պահպանում ևս շատ կարևոր է։ Հատկապես փոքրիկ երեխաների խնամքի դեպքում ծնողները պետք է աչալուրջ լինեն։
Հուլիսի և օգոստոսի տապը կգերազանցի հունիսին ՝ այնպես որ արևի ջերմությունը ցանկալի է, բայց զգուշությունը առավել քան օգտակար։