«Արմենակի նստելը ինձ ձեռնտու չէ,ինձ իմ գումարներն են պետք».Արթուր Գևորգյան

Spread the love
"Արմենակի նստելը ինձ ձեռնտու չէ,ինձ իմ գումարներն են պետք".Արթուր Գևորգյան


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է լրագրող Արմենակ Դավթյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Կապանի նստավայրում կայացած հերթական նիստը սկսվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ: Որում ասված էր,որ ամբաստանյալ Արմենակ Դավթյանը որպես շինարարական աշխատանքների համակարգող պատասխանատու Կապանի տարածաշրջանի 12 գյուաղական համայքներում ղեկավարների հետ հանդիպում-քննարկումներ է անցկացրել և ենթադրյալ ծրագրերի գոյությունը հաստատող տարբեր ձևաթղթեր ներկայացրել: Գործընկերային հարաբերություններ է ստեղծել տուժող Արթուր Գևորգյանի հետ:

Դատավոր Նապոլեոն Օհանյանը հարցին ,թե առաջադրված մեղադրանքում դուք ձեզ մեղավոր ճանաչում եք, ամբաստանյալը պատասխանեց,որ հրապարակված ձևակերպմանը համաձայն չէ և իրեն մեղավոր չի ճանաչում:

Այնուհետև դատավորը ապացույցների հետազոտման կարգ սահամանեց՝ նախ քննել տուժող Արթուր Գևորգյանին,որը «Սյունիքի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի տնօրենն է, ապա լսել վկաներին,այնուհետև անցնել գործում առկա փաստաթղթերին:
Տուժողը ցուցմունք տալու ընթացքում նշեց,որ ամբաստանյալի հետ նախկինում աշխատել են և լավ հարաբերություններ են ունեցել,որից հետո էլ ներկայացրեց դեպքերի հաջորդականությունը տարեթվերով ու ամիսներով:

"Արմենակի նստելը ինձ ձեռնտու չէ,ինձ իմ գումարներն են պետք".Արթուր Գևորգյան

«Գումարները միշտ Արմենակին եմ տվել,-ավելացրեց Արթուր Գևորգյանը:Ես Արկադի Կիրակոսյանին չեմ ճանաչել: 2013թ-ի աշնանը հասկացա,որ խաբվել եմ: 2013թ-ի հունվարի 2-ին Արմենակի հետ զրուցել եմ իրենց բակում ասել ,որ հարցը լուծի:

Հետո հեռախոսազանգերիս չէր պատասխանում,-պատմելով ամենը նշեց տուժողի կարգավիճակում հայտնված Արթուր Գևորգյանը: Վերջինս ընդգծեց նաև որ մաս-մաս տված գումարների դիմաց սկզբում ստացականներ չի պահանջել:Պարզապես վստահել է ամբաստանյալին: Հետո խորհուրդ տվեցին համապատասխան փաստաթուղթ պահանջել:Ես էլ Արմենակ Դավթյանին կանչեցի թռչնաֆաբրիկա , իր ձեռքով գրությունը գրեց: Ու մինչև 2014թ-ի փետրվարի 5 սպասելու ժամանակ խնդրեց : Դրանից հետո քաղաքացիական գործով մտանք դատարան,-պարզաբանեց տուժողը: Ինքը բողոքարկեց ու գործ հարուցեց իմ դեմ: Իբր առևանգել եմ տարել ու թուղթը ստիպել գրել: Ես միտք չունեի նրա դեմ քրեական գործ հարուցել,քաղաքացիականով կբավարարվեի, բայց շուռ եկավ իմ դեմ : Նրա նստելը ինձ ձեռնտու չէ, ինձ իմ գումարներն են անհրաժեշտ,- շարունակեց տուժողը:

Ստացականում նշվել է,որ Արմենակը ինձ ընդհանուր առմամբ 23մլն դրամ է պարտք: Նա երբեք չի հրաժարվել իր պարտքից ու միշտ ընդունել է դա» ,-պատասխանելով պաշտպանական կողմի հարցին պարզաբանեց տուժողը:
Այնուհետև պաշտպանական կողմը հետաքրքրվեց,թե ինչ նպատակով է թռչնաֆաբրիկայի տնօրենը տարիներ առաջ « Բարս-Ռազվ» ՍՊԸ-ը հիմնել:
Վկաների բացակայության պատճառով դատը հետաձգվեց ,այն կկայանա հունիսի 19-ին:

Հերմինե Միքայելյան