«Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնում կապանցի ֆլեյտահարը առաջին մրցանակի է արժանացել

Spread the love
«Վերածնունդ» միջազգային մրցույթ  փառատոնում կապանցի ֆլեյտահարը առաջին մրցանակի է արժանացել

Կապանցի Լիա Գրիգորյանի աստղը կրկին փայլել է.այս անգամ Գյումիրում անցկացված «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնում։ Մեր համաքաղաքացին ոչ ավել ոչ պակաս 1 կարգի դափնեկրի է դարձել փողային գործիքներ անվանակարգում ՝ 36 երկրի երաժիշտների մեջ։

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը, այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ։ 7-րդ տարին անընդմեջ անցկացվող հեղինակավոր փառատոնում իր ֆլեյտայի հնչյուններով Լիան կարողացավ ժյուրի ուշադրությանն արժանանալ և հերթական նվաճումը գրանցել։

«Վերածնունդ» միջազգային մրցույթ  փառատոնում կապանցի ֆլեյտահարը առաջին մրցանակի է արժանացել
Կապանի արվեստի պետական քոլեջի ուսանողուհին նոր ձգտումներով ու ավելի մեծ եռանդով է լցված։ Ամեն մի հաջողություն երաժշտին թև է տալիս ։ Ասում է հաղթանակը հեշտ չտրվեց ՝ մրցակցություն կար։

Ուսուցիչ Արթուր Մովսիսյանը աշակերտուհուց ակնկալում է ամենաբարձր արդյունքները։ Միայն թե, ասում է Լիային փոքր-ինչ աշխատասիրությունն է պակասում։ «Ես կցանկանայի գրան պրիի արժանանա»,-խոստովանում է Արթուր Մովսիսյանը:
«Վերածնունդ» միջազգային մրցույթ  փառատոնում կապանցի ֆլեյտահարը առաջին մրցանակի է արժանացել
Լիայի հետ միասին առանձին շնորհակալագրերի արժանացան նաև նվագակցող Էմմա Աղայան և ուսուցիչ Արթուր Մովսիսյան ։«Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնը անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարությանի, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ջանքերով։