«Ցանկալի է,որ նոր օրենքը տարածվի բոլոր զինծառայողների վրա».Կապանի զինկոմ

Spread the love
"Ցանկալի է,որ նոր օրենքը տարածվի բոլոր զինծառայողների վրա".Կապանի զինկոմ

Ընդամենը 2 շաբաթ հետո Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքը կրկին մարդաշատ կդառնա ու բոլորի շուրթերից կհնչեն «բարի ծառայությունն ու բարի վերադարձը»: Ավանդույթի համաձայն ամեն տարի առաջին զորակոչի մեկնարկը տրվում է հենց այստեղից: Եվս մեկ սերունդ կմեկնի իր պարտքը կատարելու հայոց բանակում: ՀՀ ՊՆ-ի հրամանի համաձայն այս տարվա ամառային զորակոչը կսկվի հուլսի մեկից ու կտևի մինչև հուլիսի 31-ը:

Ինչ վերաբերում է ապագա զինվորների բժշկական հետազոտություններին՝Կապանի զինկոմի խոսքով տղաները գնալով առավել մանրամասն են ստուգվում մասնագետների կողմից: «Գործընթացը առավել մանրազննին անցկացնելու նախաձեռնությունը , բնականաբար , զինկոմիսարիատինը չէ,- ընգծում է Լեոնիդ Գրիգորյանը : Զինակոչիկների առողջական վիճակը ՊՆ և Առողջապահության նախարարների և հանրապետական զորակոչային հանձնաժողովի պատասխանատուների ուշադրության կենտրոնում է: Հանդիպվում են այնպիսի իրավիճակներ,երբ ծնողն ու ապագա զինվորն անգամ տեղյակ չեն լինում առողջական խնդիրների մասին: Սա ի նպաստ մեր ժողովրդի է արվում»,-նշեց ոլորտի պատասխանատուն:

Կապանի զինկոմը ողջունելի համարեց նաև վերջերս կառավարության կայացրած հերթական որոշումը: Մայիսի 21 կայացած նիստում ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ ներկայացրեց,որն էլ կառավարության հավանությանը արժանացավ:
Պաշտպանության նախար Սեյրան Օհանյանը նշեց, որ մարտական գործողություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ստացած հիվանդության դեպքում հանրապետության տարածքում համապատասխան բուժման անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն պետք է իրականացնել արտերկրում։

«Նման որոշումներ մենք պետք է շատ վաղուց ունենայինք: Այժմ էլ մենք ունենք պատերազմի հաշմանդամներ,ովքեր պրոբլեմների մեջ են: Չեն կարողանում իրենց բուժումները կազմակերպել՝կախված Կապան-Երևան մեկնելու,հիվանդանոցներում ապրելու պայմանների հետ: Շատ ճիշտ որոշում է:

Ցանկալի էր,որ օրենքը բոլորի վրա տարածվի , բայց ընդգծվել է՝ խոսքը վերաբերում է վերջին ժամանակներս առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ վիրավորված զինծառայողներին: Պետությունը կհոգա նաև բուժման մեկնող զինծառայողին ուղեկցողի ծախսերը,-մանրամասնեց Լեոնիդ Գրիգորյանը:
«Մեր մարզից էլ կան,ցավոք սրտի:Վիրավորվել ու վաղաժամկետ զորացրվել է: Կապանից էլ կա:Վերջին ժամանակներս ունեցել ենք մեկ հոգի»:

ՊՆ նաև նշել է,որ բուժումն առաջարկվում է իրականացնել պետբյուջեի հաշվին՝ հատուցելով բուժման, ճանապարհածախսի, կեցության գումարը, ինչպես նաև ընտանիքի անդամի ճանապարհածախսի ու կեցության ծախսը: Սա նաև կբարձրացնի զինծառայողների պաշտպանված լինելու հանգամանքը,-նշել է նախարարը:

Հերմինե Միքայելյան