Ոմանց 8 միավորն էլ է բավարարում

Spread the love

Ոմանց 8 միավորն էլ է բավարարում

Եվս մեկ փորձություն հաղթահարված է,իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտան արդյունքները: Կապանի թիվ 9 ավագ դպրոցում մաթեմատիկայից անցկացված միասնական քննությանը մասնակցեցին Մեղրու, Ագարակի,Քաջարանի և Կապանի դիմորդները: Հայտագրված 153 հոգուց ներկայացել էին 151-ը:
Այս տարի կազմակերպիչները շատ լրջորեն ու հետևողական էին բջջայինների հարցում: Նրանց խոսքով որևէ մեկի ձեռքին հեռախոս նկատելիս ոչ թե զգուշացնում ,այլ դուրս են հրավիրում:
“Անհասկանալի հարցեր ու վրիպակներ մաթեմատիկայի թեսթերում ևս չկային”,-ընգծում են պատասխանատուները:Նաև նկատում ,որ այս առարկայից ևս դիմորդների թիվը նվազել է:

Թեսթը առաջին ավարտողից պահանջեց ընդամենը մեկ ժամ: Քիչ հետո արդեն կամաց –կամաց քննական կենտրwնի դուռը սկսեց ավելի հաճախակի բացվել: Շփոթված ու պարապմունքներից հոգնած դիմորդներից ոմանց համար կարևորը դրական շեմը հաղթահարելն էր:
Թե ում ակնկալիքները ինչքանով կարդարանան,կախված է միավորներից: Վանդակներում դրված խաչերը մինչ միավորների հրապարակումները, դիմորդին կհուշեն ՝քանի հարցին է կարողացել ճիշտ պատասխանել:

Հերմինե Միքայելյան