2 զոհ 14 վիրավոր. քիմիական նյութեր տեղափոխող գնացքը պայթել է

Spread the love
2 զոհ 14 վիրավոր. քիմիական նյութեր տեղափոխող գնացքը պայթել է

Բելգիայի Վետտերեն քաղաքում քիմիական նյութեր տեղափոխող գնացքը դուս է եկել երկաթուղուց եւ պայթել: Պատահարի հետեւանքով զոհվել է 2 մարդ, 14-ին հիվանդանոց են տեղափոխել:

Պայթյունի հարակից բնակավայրերից տարհանվել է մոտ 300 տեղաբնակ: Բռնկված հրդեհը տարածվել է մոտ 500 ք/մ շառավղով:

Բեռնատար գնացքը երկաթուղուց դուրս է եկել երկաթգծային հանգույցի հատվածում` մի ճանապարհից մյուսն անցնելիս, որտեղ նորոգման աշխատանքներ են ընթացել:

Վթարված 4 վագոնները բեռնված են եղել «Ակրիլոնիտրիլ» կոչվող քիմյական նյութով, ինչը ուժեղ ներգործությամբ թունավոր նյութ է համարվում:

http://hatuk.am/