Ամռանը հրշեջները մոռանում են հանգստի մասին

Spread the love

Ամռանը հրշեջները մոռանում են հանգստի մասինԱմառային շոգ օրերը ,եթե շատերին ծովափին հանգստանալու հնարավորություն են տալիս, ապա հրշեջ- փրկարարներին ստիպում են մոռանալ ինչ է հանգստը։ Դրսում ջերմաստիճանի սնդիկի սյունը 30 աստիճանից անց է՝ կնշանակի հրդեհի բռնկման հավանականություն մեծ է .անգամ փոքրիկ անզգույշ քայլի դեպքում անխուսափելի։
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային վարչությունը զգոն է ՝բառիս բուն իմաստով . հունիսից հրդեհների թիվը որպես կանոն կտրուկ ավելանում է։

Առաջին ահազանգերը մարզային վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում արդեն ստացվել են։ Հունիսի 16-ի դրությամբ մինչև կեսօր դրանց թիվը հասնում է 13-ի ։ Հրդեհների մեծ մասը խոտածածկ տարածքներում է եղել։ Այգիներում աշխատող մարդկանց վարչության պետը զգուշության կոչ է անում։
Արդեն 2 շաբաթ է մարզային վարչության ջոկատները հարևան հանրապետության հրշեջներին են օգնության հասել։ Ղարաբաղի Կովսականի ու Քաշաթաղի շրջաններում կրակի ճարակ են դարձել արտերը։ Լայնածավալ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։
Ամռանը հրշեջները մոռանում են հանգստի մասին

Հայաստանի ամենատաք գոտու՝ Մեղրու տարածաշրջանը , սովորաբար, առաջին է հայտնվում հրդեհների կիզակետում , սակայն այս տարի ոչ թե խոտածածկ տարածքներով սկսվեցին հրդեհները այլ ողբերգական դեպք տեղի ունեցավ. երկհարկանի շենքը այրվեց։

Հունիսի 13 հրդեհի մասին խոսելիս՝ վարչության պետը ընդգծում է՝ հատկապես հրդեհի տարածումը կանխելու փաստը։ Մեկուսացումը ճիշտ կատարվեց,հակառակ դեպքում ծավալներն ու կորուստները ավելի մեծ կլինեին։
Արթուր Հարությունյանը վստահեցնում է, որ կազմ-պատրաստ են արձագանքելու բնակիչների ցանկացած ահազանգին։