Ո՞վ էր Կարապետը և ինչու՞ «Կարապետի գյոլ»

Spread the love
Ո՞վ էր Կարապետը և ինչու՞ "Կարապետի գյոլ"

Գարեգին Նժդեհի հանգստյան գոտի և լողավազան ասելիս ոչ բոլոր կապանցիներն են անմիջապես հիշում՝ խոսքը որ տեղանքի մասին է: Իսկ ահա
«Կարապետի գյոլը» բոլորը գիտեն: Ինչու՞ վաղեմի ժամանակներից եկած անվանումը մինչ օրս չի մոռացվում և ո՞վ էր Կարապետը:

Դեռևս նախախորհրդային ժամանակներում Կարապետ Նուրիջանյան անունով մեկը,ծնունդով վաչագանցի, Կապանում առաջինը շերամի հիմքի վրա ստեղծեց մետաքսի փոքրիկ գործարան: Ներկայիս Գարեգին Նժդեհի հանգստյան գոտու տարածքում նա այգիներ ու թթենիներ ուներ:Հենց այդտեղ էլ դեռևս այն ժամանակ լիճ գոյություն ուներ: Ժամանակի ընթացքում այն ժողովրդի շրջանում ճանաչելի դարձավ հենց Կարապետ Նուրիջանյանի անունով և կոչվեց Կարապետի գյոլ: Վերջինս դաշնակցական էր և հետագայում՝խորհրդային տարիներին, նրան՝ որպես ազգի թշնամի, աքսորեցին Սիբիր:

Ժամանակները փոխվեցին ,բայց անվանումը շարունակում է ապրել,իսկ տարածքը ավելի բարեկարգ ու գեղեցիկ տեսք ստանալ:
Պատասխանատուի խոսքով մի քանի ամիս տևած նորոգման աշխատանքներից հետո հանգստյան գոտին նոր թափով է սկսել աշխատել:
Լողավազանի նորոգման ու բարեկարգման համար քաղաքապետարանը 3մլն դրամից ավելի գումար էր հատկացրել: Պատերին առաջացած ճաքերն են վերացվել, ներկվել են նստարանները,սանհանգույցն է թարմացվել,հանդերձարանները կարգի բերվել: Մի խոսքավ լողալ ցանկացողներին այն, ինչ անհրաժեշտ է, ապահովված է: 2,5 մ խորությամբ լողավազանը լցվում է Վաչագան գետի ջրով: Ժամանակ առ ժամանակ թարմացվում է և վնասազերծվում քլորի հաբերով:

Նորոգման,մաքրման աշխատանքները կատարվել են ՀՋԿ, ԴՓՄԿ , Կոմունալ ծառայության ու անհատների համատեղ ուժերով: Ինչ վերաբերում է ծրագրերին, Գարեգին Նժդեհի հանգստյան գոտու լողավազանի պատասխանատու Նապոլեոն Մեսրոպյանը լիարժեք հանգստի կազմակերպման մտահղացումներ ունի,մինչդեռ ֆինանսական միջոցների սղությունը թույլ չի տալիս իրագործել դրանք:
Եթե ոմանք անգամ տեղյակ չեն ,որ լողավազանը լցված է ջրով ու արդեն շահագործովում է,ապա անհամբեր լողորդները վաղուց արդեն օրը սկսում են Վաչագանի ջրերում: