Մայրական կաթը ամենաանփոխարինելի սննունդն է

Spread the love

Մայրական կաթը ամենաանփոխարինելի սննունդն է Լուսանկարի կապուտաչյա փոքրիկը մեղրեցի Դավիթիկն է։ Լուսանկարի հեղինակն էլ մայրիկ Լիլիթ Հովհաննիսյանը ,որին հաջողվել է ֆիքսել որդու հերթական կերպարանափոխությունը :Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում բացված ցուցահանդեսը «Կարևոր է առաջին 1000 օրը» խորագիրն ունի։

Մայրական կաթը ամենաանփոխարինելի սննունդն է
Լուսանկարում Դավիթը 7 ամսական է։ Հիմա արդեն 11 է ։ Առաջնեկին երիտասարդ մայրիկը կերակրում է բացառապես կրծքով։ Ասում է ՝ և հղիության ընթացքում և ծննդաբերելուց հետո շատ է կարդացել ու տեղեկացվել փոքրիկին ճիշտ խնամելու մասին։

Մայրական կաթը ամենաանփոխարինելի սննունդն է
Ցուցահանդեսի նպատակն է լուսանկարների միջոցով երիտասարդ ու ապագա մայրիկներին ցույց տալ կրծքով կերակրելու առավելությունները , նրանց ուշադրությունը հրավիրել վաղ տարիքից սկսած երեխաների առողջ սնուցման ու խնամքի վրա։

Ցուցահանդեսից բացի մայրիկները իրենց գիտելիքները երեխաների հավելյալ սնուցման , գրագետ խնամքի , կրծքով կերակրելու կարևորության մասին արտահայտեցին ինտերակտիվ խաղերի ժամանակ։ Օգտակար խորհուրդներ լսեցին նաև մասնագետներից ։

Մայրական կաթը ամենաանփոխարինելի սննունդն է Սա թվով երրորդ հանրային միջոցառում է ,որը կազմակերպում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Վորլդ-Վիժն Հայաստանը, Առողջապահության նախարարությունը ։ Ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության « Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավման» ծրագրի շրջանակներում։Սյունիքից Սիսիանի ու Կապանի տարածաշրջանների մայրիկներն են ընդգրկված։

Նորածին երեխաների ճիշտ սնուցումը կարևոր է նրանց հետագա ֆիզիկական եւ հոգեկան զարգացման համար: Մանկական հիվանդացության, մահացության նվազեցման նախադրյալներից մեկն է այդ ամենը։ Մինչ մայրիկները իտերակտիվ խաղերին էին մասնակցում, փոքրիկների ժամանցը ապահովում էին Լիդուշիկն ու աճպարար Հայկ Միքայելյանը։