Կապանը կունենա 68մլն դրամ արժողությամբ էլեկտրոնային գրադարան

Spread the love

Կապանը կունենա 68մլն դրամ արժողությամբ  էլեկտրոնային գրադարան

Արդեն տեղեկացրել էինք, որ մարզկենտրոնում կգործի հանրապետությունում նախադեպը չունեցող էլեկտրոնային գրադարան: Մտահղացումը համայնքի ղեկավարինն է : Այս մասին առավել մանրամասն խոսվեց Դանդիի տնօրենի հետ: Ի սկզբանե նպատակ էր դրվել ակտիվացնել երիատասարդների առօրյան , կրթել նրանց, լուծել զբաղվածության հարցը ու ստեղծել ավելի շատ ժամանցային կենտրոն: Այդ իսկ պատճառով էլ «Էլեկտրոնային գրադարան» անվանումը հետագայում գուցե և փոխվի: Քանի որ կառույցը տարբեր նպատակների կծառայի:
Այս ամենի մասին Աշոտ Հայրապետյանն ու Հրաչ Ջաբրայանը առավել մանրամասն խոսեցին, լրատվամիջոցներին հուզող հարցերին պատասխանեցին տեղում՝ կառուցվող գրադարանի շինհրապարակում:
Նախկին գրադարանի մասին արդեն ոչինչ չի հիշեցնում: Տարածքը ընդլայնվել է, ձևափոխվել:Մի ժամանկ այն 370 մք էր,այժմ արդեն ընգրկում է փոքր-ինչ ավելին: Լուսամուտները, էլեկտրալարերը ամբողջովին փոխվել են, , պատերը հավասարեցվել, հատակի հարթեցման աշխատանանքերն են ընթանում: «Էդ-Սյուն» ՍՊԸ-ի վարպետների ձեռագիրը ամենուր է զգացվում: Կապանի քաղաքապետը շենքում փոքրիկ Էքսկուրսիայի ընթացքում Դանդիի ղեկավարին մեկ առ մեկ է ամենը ներկայացնում՝ինչ է արվել,ինչ կարվի և որտեղ ինչ կգործի:
Գրադարանի աշխատակիցներից ոչ ոք առանաց աշխատանքի չի մնա, նրանք վերապատրաստման դասընթացներ են անցել:
Նախատեսվում է ամբողջ ֆոնդը՝ 20 հազար անուն գիրք թվայնացնել:Գործնթացը ամիսներ առաջ է սկսվել: Քաունթեր փարթ ընկերության տրամադրած միջոցների մի մասը արդեն իսկ հատկացվել է թվայնացման նպատակով:
Ընթերցասրահի համար նախատեսված հատվածում երիտասարդները կօգվեն էլեկտրոնային գրադարանից: Համակարգիչների օգնությամբ հնարավորություն կտրվի ուղիղ կապ հաստատել ամերիկյան համալսարանի հետ :Ներկառուցված պահարաններում հարուստ գրականություն կցուցադրվի: Կտեղադրվի փափուկ կահույք: Քաղաքապետը հույս հայտնեց, որ այս ամենը կավարտվի օգոստոսին:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 68մլն դրամ: 24մլն դրամի ներդրում արդեն կատարվել է Քաունթերփարթի և համայնքի կողմից: Տեղական արտադրության կահույքի մի մասն արդեն ձեռք է բերվել: Իսկ առյուծի բաժինը Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընեկությանն է՝40մլն դրամից ավելին:
Գրադարանից հետո այցելուները բարձրացան մշակույթի կենտորնի փոքր դահլիճ: Դանդին այստեղ ևս ներդրում ունի: 2 հզոր օդորակիչներ այսուհետ հանդիսատեսին ձմռանը ջերմություն,իսկ ամռնաը զովություն կպարգևն: Ամեն մեկի արժեքը 1մլն-ից ավելի է:

Կապանը կունենա 68մլն դրամ արժողությամբ  էլեկտրոնային գրադարան

Հերմինե Միքայելյան