Երկարատև բաժանումից հետո Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սանը վերադարձավ մոր մոտ

Spread the love
 Երկարատև բաժանումից հետո Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սանը վերադարձավ մոր մոտ

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաներից մեկը մորից երկարատև բաժանումից հետո տուն է վերադարձել: Կրթօջախի տնօրեն Ռիտա Դավթյանը սա այս տարվա գլխավոր հաջողությունն է համարում: Խոսել 16-ամյա, արդեն իսկ նախկին սանուհու տունդարձի մասին առանց արցունքների , ղեկավարը չկարողացավ:

«Ավարտական դասարանի երեխա էր:Ինքը Նուբարաշենից էր եկել մեզ մոտ:Ընդհանուր առմամբ հատուկ կարիքավոր չէր: Տարբեր առիթներով զանգահարել ենք ծնողին,որովհետև հասցեն կար,ծնողը հրաժարվում էր, կոշտ ու կոպիտ ասում էր չէ: Ես հիամ էլ եմ հուզվում,ամեն մի երեխա մի կյանք: Մի խոսքով երեխան աշխատողի հետ գնաց,դուռը ծեծեցին բացեց մայրը:Երեխան վախենում էր,ճամպրուկները մանցին ներքև,մտածում էր հետ կգա, բայց մայրը ընդունեց ու մնաց աղջիկը: Մոր հետ այժմ խոսքում ենք, ասում է ջահել էր,սխալվել եմ»:

Սակայն միշտ չէ,որ պատմությունը այսպիսի երջանիկ ավարտ է ունենում:
Կրթօջախում այսօր մոտ 10 երեխա ՝ուսումն ավարտած ու արդեն արհեստ ստացած, մնացել ու շարունակում է ապրել հարազատ դպրոցում,իսկ ամառային ամսիներին ընկերների հետ վայելում ճամբարային կյանքը: Նրանց չեն փնտրում ու տուն տանել չեն ուզում: Ոմանք էլ ժամանակ առ ժամանակ բուժում են ստանում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում:
» Կրթօջախի կողքին միշտ եղել են տարբեր հովանավորներ՝ԶՊՄԿ ՓԲԸ,Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունը, «Լեռնահայաստան»ԲՀ-ը: Իսկ գլխավորը՝կառավարությունն է,-ասում է Ռիտա Դավթյանը:
127 երեխաներից 27-ը այս տարի ավարտեց ուսումը: Կրթօջախը ավանդույթի համաձայն ամառային ամիսներին գործունեությունը շարունակում է նախկին Էլեկտրոն ճամբարի տարածքում: Ճամբարային առօրյան հագեցած է տարատեսակ խաղերով ու արշավներով: Մեր նկարահանման պահին մի խումը բնության գրկում էր գտնվում: Մյուսների հետ հաջողվեց շփվել:
Սաներից մեկը՝Միլենան երազում է պարուհի դառնալ: Ապագա պարուսույցը արդե իսկմ կրթօջախի ընկերներին ցույց է տալիս պարային հնարքները: Իսկ ցանկացողները մոտենում ու կրկնում են նրա հետ:
Այս պահին Միլենայի հետ ճամբարային կյանքը վայելում են 50-ից ավելի երեխաներ: