Կապանում ընթացքի մեջ է ժամանակակից հիվանդանոցային համալիրի շինաշխատանքները

Spread the love

Կապանում ընթացքի մեջ է  ժամանակակից հիվանդանոցային համալիրի շինաշխատանքներըԿապանի բժշկական կենտրոնի 2 մասնաշենքերը գրեթե ավարտուն տեսք են ստացել։ Շինարարները վերջին շտրիխներ են անում, իսկ բուժանձնակազմն էլ սպասում նորամուտին։
Երկարամյա ռենտգեն –տեխնիկ Ռաֆիկ Հարությունյանը անհամբերներ է։ Եթե ոչ ամեն օր ,ապա գոնե շաբաթը մեկ անգամ գալիս է նախկին թերապևտիկ բաժանմունք ,աչքի տակով հետևում աշխատանքների ընթացքին ու իր դիտարկումները անում։
Փորձառու ռենտգենոլոգը ոգևորված պատմում է ապագա աշխատասենյակի նորոգումից հետո ստեղծվող հնարավորությունների մասին՝ շեշտելով ամենակարևոր ՝ ճառագայթվելու հավանականությունը նվազագույնի է հասցված։

Կապանում ընթացքի մեջ է  ժամանակակից հիվանդանոցային համալիրի շինաշխատանքները
Ռենտգենի կաբինետը տեղակայված է լինելու առաջին հարկում։ Մասնագետը նաև ընդգծում է , կենտրոնացված աշխատանքի դերը։ Սարքը , լաբորատորիան ամբողջը համալիր ծառայությունները կմատուցեն մեկ կետից։
Կառուցվող 2 շենքից բաղկացած բուժկենտրոնը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով: Այստեղ կմատուցվեն ծննդաբերական, թերապևտիկ, վիրահատական ու ինֆեկցիոն ծառայություններ։Ներքին հարդարման աշխատանքներից զատ, դրսում էլ եռուզեռ է։

Կապանում ընթացքի մեջ է  ժամանակակից հիվանդանոցային համալիրի շինաշխատանքները

Նախագծային փոփոխությունների արդյունքում նոր ենթակայան է կառուցվել նաև առողջապահական համալիրի ամբողջ երկայքով հենապատ է դրվել։ Առողջապահության նախարարության «Առողջապահական համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Է իրականացվում նորոգումը, Համաշխարհային բանկն էլ ֆինանսավորում է:
Վերակառուցված ու վերազինված հիվանդանոցը կկարողանա այցելուներին ավելի բարձրակարգ բժշկական ծառայություններ մատուցել, կապանցիներն այլևս ստիպված չեն լինի մեկնել Երևան բուժման համար։