Լրագրող Արմենակ Դավթյանը ամբաստանյալի աթոռին

Spread the love

Լրագրող Արմենակ Դավթյանը ամբաստանյալի աթոռին

Արմենակ Դավթյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը շարունակվում է: Ամբաստանյալի աթոռին հայտնված լրագրողը մեղադրվում է այն բանում, որ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2011թ-ից մինչև 2013թ օգոստոսը ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով Արթուր Գևորգյանի վստահությունը չարաշահելու միջոցով նրանից մաս-մաս առձեռն հափշտակել է ընդհանուր առմամբ առանձապես խոշոր չաերով `18 մլն ՀՀ դրամ գումար:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստվայարում հերթական նիստը նշակվել էր հունսիսի 11-ին: Սակայն այն հետաձգվեց մինչև հունիսի 18-ը:
Քանի որ 3-րդ պաշտպանը բացակայում էր, ամբաստանյալը դատավոր Օհանյանին խնդրեց ,ինչպես նախորդ նիստում, խնդրեց ժամանակ տալ՝պատճառաբանելով,որ պաշտպանը գործին առավել մանրամասն պետք է ծանոթնա: Մեղադրող կողմը չառարկեց: