Քաղաքի թունելը կքանդվի

Spread the love
Քաղաքի թունելը կքանդվի

«Չնայած արտադրությունում որոշ բացթողումներ կան, այնուամենայնիվ, բավականին առաջխաղացում ունենք»,-հերթական ասուլիսի ժամանակ նշեց «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Ձեռնարկության ղեկավարը դրական տեղաշարժ համարեց նաև աշխատակիցների մոտեցումը սեփական անվտանգության նկատմամբ: Եվ սա դեռ ամենը չէ: Հին սարքավորումներին կփոխարինեն նորերը.»Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կստանանք մոտ 3մլն դոլարի հանքի նոր սարքավորումներ՝հորատման սարքեր,արտադրության, ապարաբարձիչ, բեռնատար մեքենաներ: Անցյալ տարի նման ևս ներդրում արեցինք և կշարունակենք եկող տարի»,-ասաց նա:
Մյուս առաջնթաց քայլը վերաբերում էր պոչամբարում կատարվող աշխատանքներին: 1,5 տարվա ծրագիրը նախատեսվում է ավարտել հնարավորինս արագ՝այսինքն գալիք տարավ հունիսին:
«3մլն դոլարի ծրագիր կա պոչամբարի ամրապնդման հետ:Ներկայումս պոչամբարի հորատման աշխատանքները շարունակվում են, պիտի ամրապնդումներ կատարվեն, ջրահեռացման նոր մեթոդներ ներկայացվեն և սկսենք պատնեշի աշխատանքները»,-ընդգծեց գլխավոր տնօրենը:

Մեկ առ մեկ թվարկելով ծրագրերը՝ Դանդիի ղեկավարը ներկաներին հիշեցրեց քաղաքի թունելի վերացման և այդ հատվածում ճանապարհի ընդլայնման նախաձեռնության մասին:Մարզպետարանի և քաղաքապետարանի հետ պայմանավորածությունը կա:Սա Դանդիի քաղաքին վերաբերող հերթական սոցիալական ծրագիրը կլինի:
«Այդ թունելի քանդելը,վերացնելը և նոր ճանապարհ սարքելը թունելի մի կողմից մյուսը քաղաքը իրար միացնող բավականին լայնածավլ աշխատանք է, նախնական հաշվարկներով մոտ 1մլն դոլարանոց ծրագիր է»,-ասաց նա:

«Վերջին 3 տարվա ընթացքում 38 տոկոսով աճել են աշխատավարձերը ,ամեն ամիս դրանք վերանայվում են,-ըգծեց Հրաչ Ջաբրայանը ՝ավելացնելով,որ առաջնահերթությունը տրվում է արտադրության աշխատակիցներին՝հորատող լինի թե մեքենավար: Անհատական բոնուսային ծրագրի միջոցով նրանք բարձր են վարձատրվում»,-պարզաբանում է ղեկավարը:
Հանդիպմանը խոսվեց նաև մետաղների միջազգային գների անկման մասին: «Որը չի կարող չանդրադռնալ կառույցի վրա: Սա միակ սպառնացող վտանգն է»,-ասում է գլխավոր տնօրենը :
Ինչ վերաբերում է ներդրումներին՝ Դանդի Փրիշս Մեթալս Կապանը կաջակցի կայուն զարգմացման երկարաժամկետ լուրջ ծրագրերին:
«Կենտրոնացումը այս անգամ քաղաքի երիտասարդության վրան է:Պիտի ստեղծենք նրանց համար հավաքվելու լավ վայր,որը կնպաստի ուսման զարգացմանը զբաղվածոթւյանը:Ծրագրեր կան նաև մանկապարտեզների հետ կապված»,-նշեց ղեկավարը:

Նախատեսվում է ստեղծվելիք միջազգային ստանդարտներով էլեկտրոնային գրադարանի միջոցով ներգրավել երիտասարդներին ու հնարավորություն տալ ուղիղ կապվել ամերիկայն համալսարանի հետ, ծանոթանալ արխիվների հետ:
Առաջիկայում ղեկավարական կազմում ևս փոփոխություններ կլինեն: Բարձրագույն պաշտոններ կզաբեղցնեն կապանցիները: Հարցին,թե ինչու հենց հիմա որոշվեց կատարել այդ փոփոխությունը, կառույցի պատասխանատուն պարզաբանեց:
«Երբ ես գլխավոր տնօրենի պաշտոնս ստանձնեցի, առաջին հայտարարությունս այդ էր,սա նորություն չէ»,-պարզաբանեց Հրաչ Ջաբրայանը և մատնանշեց պաշտոնները,որոնք կապանցի երիտասարդներ են զղաղեցնում:
Ներկաներին հետաքրքրող հարցերից էին նաև վարչական անձնակազմի ու հանքի աշխատակիցների աշխատավարձերի տարբերությունը:
Տնօրենը պատասխանեց՝ հսկայական տարբերություն չկա, ինֆորմացիան սխալ է հասել ու բնականաբար ղեկավարական կազմը պետք է ավելի բարձր վաստակ ստանա,-եզարափակեց խոսքը ղեկավարը :

Հերմինե Միքայելյան