Քաղաքի արտաքին տեսքը կարգի է բերվում

Spread the love

Քաղաքի արտաքին տեսքը կարգի է բերվումՇարունակվում է Կապանի քաղաքապետարանի կողմից համայնքի վարչական սահմաններում անկանոն տեղադրված մետաղական տաղավարների հավաքման գործընթացը։ Անցած երկու ամիսների ընթացքում 8 տասնյակից ավելի տեղավարներ են ապամոնտաժվել։ Քաղաքապետարանում ստեղծված աշխատանքային խումբը ի մի է բերել արդյունքները։
Քաղաքի տարբեր հատվածներում գտնվող ընդհանուր առմամբ 209 տաղավարներ են ապամոնտաժվել։ Վերջինիս տերերը նախապես զգուշացվում են ծանուցագրերի միջոցով։ Գործընթացը մեկնարկել էր կենտրոնական թաղամասերից, հիմա արդեն նաև ծայրամասերում են հավաքվում։ Աշխատանքային խմբի ուշադրության կենտրոնում առաջին հերթին չգործող տաղավարներ են հայտնվում։

Քաղաքի արտաքին տեսքը կարգի է բերվում
Պատասխանատուները վստահեցնում են, որ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում։ Եթե քաղաքացին ցանկանում է տվյալ հատվածում որտեղ գտնվում էր մետաղական տաղավարը շարունակի առևտրով զբաղվել պետք է ստանա թույլտվություն , շինարարություն կատարի և ժամանակակից պահանջներին համահունչ տաղավար կառուցի։

Շենքերի բակերում՝պատերազմական գործողությունների ժամանակներից մնացած, որպես փայտանոց ծառայող խորդանոցները ևս պետք է քանդվեն։ Հիմնականում բակերում երեխաների համար նախատեսված խաղալու վայրերը սահմանափակ են , այդ իսկ պատճառով։