Կապանի Շինարարների թաղամասում օձը մտել էր մթերային խանութ

Spread the love

Կապանի Շինարարների թաղամասում օձը մտել էր մթերային խանութ

Եղանակները տաքանալուն պես մարզային փրկարարական վարչության տղաների առօրյան ևս թեժանում է: ՃԿԿ-ի աշխատակիցները արդեն գիտեն՝ մայիսի վերջերին օձերը գլուխ են բարձրացնում: Եթե նախկինում քաղաքացիները իրենք էին վնասազերծում տարածքը սողուններից,ապա հիմա պատկերը փոխվել է: Մարզային փրկարարական վաչության տղաները հորդորում են թողնել սեփական նախաձեռնությունը և զանգահարել 911:

Ապրիլի մեից բոլոր զանգերը տեղայնացվել են, 911-ը գործում է մարզի ամբողջ տարածքում՝Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Մեղրի,-ասում է Ռոմա Սահակյանը: Նախորդ տարվա համեմատ օձի հայտնաբերման ահազանգերը վարչությունում գրեթե նույն են,-ասում է պատասխանատուն:
» Մայիսի վերջից մինչ օրս Կապանից ստացել ենք 4 ահազանգ՝Շինարարների թաղամասից,որտեղ ամենավտանգավորն էր. սողունը մտել մթերային խանութ, Սյունիք համայնքից,Հալիձորից: Դեպքի վայր հասնելուն պես առանց սողունին վնասելու տեղափոխում ենք անվտանգ տարածք: Կապանում հիմնականում հանդիպվում են շախմատաձև օձեր, բայց հանդիպվում են նաև թունավոր օձեր,-ասում է մարզային փրկարարական վարչության ՃԿԿ պետ Ռոմա Սահակյանը:
Կապանից 4,Գորիսից 2 և 1 ահազանգ ստացել ենք Սիսսիանից»:

Սակայն միայն օձերի դեպքում չէ,որ բնակիչը ահազանգում է : Ինչպես արդեն տեղեկացրել էինք Լեռնաձորում հունիսի 7 և 8 –ին արջը մոտեցել էր համայնքի բնակիչներին պատկանող մեղվի փեթակները և կերել մեղրը,վնասել մեղվաընտանիքներին: Տուժած բնակիչներին ևս ահազանգել էին փրկարարական վարչության ՃԿԿ : Մասնագետները դեպքի վայրը ուսւոմանսիրել ու լուսանկարել են:»Չենք կարողացել շատ մոտենալ մեղվի փեթակներին,քանի որ ակտիվացել էին:
Ընդհանուր առմամբ 2 համայնքներում տուժել էին 22 մեղվի փեթակներ:
Հերմինե Միքայելյան