Հայր և որդի ամբաստանյալի աթոռին

Spread the love

Հայր և որդի ամբաստանյալի աթոռին

Սիսիանի բնակիչներ հայր և որդի Մանուչարյանները մեղադրվում են խոշոր չափի՝9,17գ «Ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և պահելոի մեջ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում կայացավ հերթական նիստը: Այն սկսվեց փոքր-ինչ ուշացումով՝ մեղադրող կողմի ուշացման պատճառով:
Պաշտպան Համլետ Դավթյանը ամբաստանյալ Մուշեղ Մանուչարյանին մինչև տեսակցությունը անձնական խուզարկության ենթարկելու մասին որոշումն ու արձանագրությունը ,ինչպես նաև Հրահատ Մանուչարյանի, Պավլիկ Թումանյանի անձնական խուզարկության վերաբերյալ արձանագրությունների տրամադրման մասին միջնորդություն ներկայացրեց: Որոնցով էլ կհաստատվի կամ կմերժվի Մուշեղ Մանուչարյանի մոտ առկա է եղել արգելված թմրանյութը, թե ոչ:

Մեղադրող կողմը 15 րոպե ժամանակ խնդրեց տրամադել որոշամն հետ
Ծանոթանալու հետ:
Դրանից հետո դատարանը որոշեց նշված միջնորդությունը հետաձգել և անդրադառնալ ապացույցները հետազոտելուց հետո:
Ամբաստանյալի աթոռին հայտնված նախկինում ,դատված Արթուր Մանուչարյանին մեղադրանք է առաջադրավել այն բանի համար,որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով՝ 9,17գ «Ափիոն»տեսակի թմրամիջոց: Եվ այն նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին «Գորիս» ՔԿՀ տեսակցությունների և հանձնուքների սենյակում տեսակցության ժամանակ ապօրինի իրացրել էորդուն՝ Մուշեղ Մանուչարյանին:
Վերջինս էլ մեղադրվում է այն բանում,որ առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով թմրամիջոց:
Նիստի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության դատախազ Գրիգոր Մինասյանը հանդես եկավ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասով:
Այնուհետև դատավոր Օհանյանը ,լսելով,կողմերին որոշեց սահմանել ապացույցների հետազոտման կարգը՝ հրապարակել գործում առկա փաստերը, հարցաքննել վկաններին, ապա ամբաստանյալներին:
Պաշտպան Համլետ Դավթյանը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա,որ արձանագրության տակ չկա խուզարկովող անձի ստորագրությունը:
Գործում տեղ գտած փաստաթղթերում նշված էր,որ թմրանյութը հայտնաբերվել մեղադրյալի վարտիքի տակից: Ինչպես նաև 8 հատ ասպիրին տեսակի հաբ:
Հերմինե Միքայելյան