Կյանքից անժամանակ հեռացավ Արմեն Թևանի Սարգսյանը

Spread the love

Կյանքից անժամանակ հեռացավ  Արմեն Թևանի Սարգսյանը
Ծնվել է 1958թ. Կապանում: 1980-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
Երկար տարիներ ղեկավարել է ՀԼԿԵՄ Կապանի շրջկոմի կազմակերպական բաժինը:
Աշխատել է տարբեր ձեռնարկություններում՝տրիկոտաժի արտադրական միավորում, բնակվարչություն, էներգավերահսկողության ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն:Վերջին տարիներին ղեկավարում էր « Կապանի համայնքների միություն» ՀԿ-ն:
Բանիմացություն, պատասխանատվություն, մարդկանց բարի մի խոսքով օգնելու պատրաստակամություն. առաջին հերթին այս հատկանիշներով են հիշում և հիշելու նրան բոլոր ճանաչողները:
Հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 11:30 Կապանի Գ.Նժդեհի 1-ին նրբանցք տուն 47 հասցեից: