Լեռնաձորում արջը հարձակվել է մեղվի փեթակների վրա

Spread the love
Լեռնաձորում արջը հարձակվել է մեղվի փեթակների վրա

Երեկու օր է Լեռնաձորի համայնքը ենթարկվում է արջերի հարձակման:
Անցած գիշեր արջը մտել է համայնքի տարածք և Լեռնաձորի 2 բնակիչների պատկանող 7-ից ավելի մեղվի փեթակները տապալել գետնին, ցրիվ տվել դրանք,կերել մեղրը: Իսկ Ղովշուտում քաղցրակերը հարձակվել է կրկին երկու բնակիչների պատկանող,այս անգամ արդեն 12 փեթակների վրա: Այստեղ ևս վնաս հասցրել մեղվաընտանքիներին,մեղրը կերել ու գետնին տապալել ամբողջը:
Տուժած բնակիչների տները գտնվում են համայնքի բարձրադիր հատվածներում, հետևաբար անտառին ավելի մոտ:
Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի խոսքով ընդհանուր առմամբ ոչնչացվել է 22 փեթակ: Համայնքի ղեկավարը դիմել է բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին: Բաժնի պետ Լևոն Պետրոսյանը բնակիչներին խորհուրդ է տվել տարվա այս եղանակին լինել զգոն ու երեկոյան ժամերին կենդանուն վախեցնելու համար օգտագործել պայթուցիկ նյութեր:
Ի դեպ սա առաջին դեպքն է,որ Լեռնաձորում արջի հարձակման նման դեպք է գրանցվում: Լևոն պետրոսյանի խոսքով սովորաբար ահազանգերը ստացվում են Գեղիից ու Մեղրու տարածաշրջանից: Ղեկավարի խոսքով փնթփնթանները բնակելի տներ հասնում են քաղցի պատճառով կամ էլ շատացել են:
Հերմինե Միքայելյան