«Հրապարակ»: Երեւանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ

Spread the love

"Հրապարակ": Երեւանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ

Կապանում օրերս հետաքրքիր միջադեպ է եղել: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երեւանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների եւ համակարգի աշխատակիցների: Մեր տեղեկություններով, նրանց տարել են բաժին եւ ստուգել խմածությունը: Ասում են, թե Սյունիքի մարզի ոստիկանության եւ քննչական բաժիններում խռովություններ են, երկու համակարգերի միջեւ ինչ-որ կոնֆլիկտ է հասունանում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, քննիչներից մեկը չի համաձայնել, որ ստուգեն՝ խմած է, թե ոչ: Նա պահանջել է, որ իր հետ որեւէ գործողություն անելուց առաջ նախ զեկուցեն եւ թույլտվություն հարցնեն իր ղեկավարից:

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=81005&l=am/