Միասնական քննության 2-րդ օրը .հայոց լեզու և գրականություն առարկա

Spread the love

Միասնական քննության 2-րդ օրը .հայոց լեզու և գրականություն առարկաԿապանի համար 9 ավագ դպրոցի բակի թթենին, որ երրորդ տարին է իր շուքի տակ է հավաքում հարյուրավոր մարդկանց։ Ակամայից նա էլ միասնական ավարտական քննությունների մասնակից է դառնում։ Թեստերի ճիշտ ու սխալ հարցերի պատասխաների, դիմորդների առաջին ուրախության ու հուզմունքի ակնթարթների ականատեսը այսօր ամենաբազմամարդ քննություններից մեկին մասնակցեց հայոց լեզվի և գրականության։ Քննասենյակում 161 դիմորդներ էին այս տարի ստուգում իրենց գիտելիքները։
Դիմորդեների թիվը,սովորաբար մաթեմատիկայի և հայոց լեզվի քննությանը մեծ է լինում: 70 հարցից բաղկացած հարցաշարը լրացնելու համար երեխաներին 3 ժամ էր հատկացվել։ Քննասենյակը Սիրարփի Գասպարյանը լքեց ժպիտը դեմքին։ Ագարակի միջնակագ դպրոցի աշակերտուհին չշտապեց ենթադրություններ անել , թե քանի միավոր կվաստակի, բայց ամենայն հավանականությամբ լավ է գրել։
Միասնական քննության 2-րդ օրը .հայոց լեզու և գրականություն առարկա

Հանձնաժողովի անդամները բովանդակայինից բացի դիմորդների մյուս բոլոր հարցերին պատասխանում էին։ Հիմնականում լրացման կարգի վերաբեյալ էին:Քննության եկած դիմորդների մեծ մասը պնդեց, որ պարապել են կրկնուսույցների մոտ։
Միասնական քննության 2-րդ օրը .հայոց լեզու և գրականություն առարկա
Արդեն 4-րդ տարին է հայոց լեզվի և գրականության քննություն անցկացվում է նոր շտեմարաններով :Քիչ չեն դեպքերը ,երբ դիմորդները չիմանալով պատասխանները պատահականության սկբունքով են լրացնում վանդակները:
Քննական կենտրոնի ամեն դռները բացվելուն հետ դրսում` սպասողական վիճակում գտնվող ծնողները շտապում էին փնտրել իրենց զավակներին։ Մի մասն էլ չէր հեռանում հեռուստացույցի մոտից և անթարթ հետևում էր քննասենյակում տիրող իրավիճակին։