Ջուրը արաղի նմանա գալիս.Շղարշիկի բնակիչներ

Spread the love

Ջուրը արաղի նմանա գալիս.Շղարշիկի բնակիչներ

Կապանի Շղարշիկ թաղամասն է ,իսկ արտաշատցի Աշոտ Հովհաննիսյանն էլ ջրի սակավությունից դժգոհող բնակիչներից մեկը: Ասում է տարիներ առաջ այս չնաշխարհիկ բնությունն ու սարերից հոսող գետերն են իրեն այստեղ բերել ,իսկ հիմա արդեն ափսոսոմ է գալու համար: Քանի որ հոկտեմբերից իր և տասնյակից ավելի բնակչների տան ծորակից գրեթե ջուր չի հոսել: Ասում են թաղամասը բաժանվել է 2 մասի: Առատ ջրից օգտվում են միայն ներքևի հատվածի բնակիչները: Իսկ վերևներում բնակվողները ստիպված են ջուր կրել:
Շղարշիկի բնակիչներին հանգիստ չի տալիս այն միտքը,որ թաղամսում ջուր կա,բայց իրենց տները չի հասնում: Հանելուկը գուշակել են ու պատրաստ են ապացուցելու ,որ թաղամասում ջրից օգտվողներ կան,այդ իսկ պատճառով էլ ճնշումը իջնում է ու ջուրը վերև չի բարձրանում:»Ջուրը արաղաի նմանա կյալիս,կաթ-կաթ»,-ասում են նրանք:

Շղարշիկի բնակիչների խոսքով մինչ խմբագրություն դիմելը խնդրին լուծում գտնելու բազմաթիվ փորձեր են արել: Ասում են սկսած թաղային լիազորից դիմել են Հայջրմուղկոյուղու Կապան տեղամասի պետին ու քաղաքապետին:
Հովիկը գալիսա ջուրա լինում, հենց գնումա ջուրը կտրվումա,-ասում է բնակիչներից մեկը՝ Սլիվա Գալստյանը:Մենք լիազոր չունենք,կուրատորա քաղաքապետարանում,որ պետքա մեր հոգսերը,խնդիրները բարձրացնի: Ասեցի ւուր չունենք, ասեց տենց բան չկա,ասում եմ արի ցույց տամ,-ավելացնում է բնակիչը»:

Շղարշիկի և Համլետավանի թաղային լիազոր Շահեն Բաբայանցը քաջածանոթ է խնդրին և պարզաբանեց ստեղծված իրավիճակը:

Շահեն Բաբայանցի խոսքով ջրի պարբերաբար գալն ու անջատվելը կապված է մայր ջրատարի հետ, թաղամասը ջուր ստանում է Գյարդ-Կապան ջրատարից:
Բարձր ճնշման դեպքում է խմելու ջուր լինում ,-ասում է: Ինչ վերաբերում է ջրատար խողովակներին Հայջրմուղկոյուղուն են պատկանում,իսկ մի հատվածը բնակիչներին:
Փորձեցինք պարզել ինչ լուծում են առաջարկում Հայջրմուղկոյուղու Կապան տեղամասում: Լեոնարդ Սարգսյանի կարծիքով այս հարցում դերակատարում ունի նաև թաղային լիազորը:
Օրվա կարգավորիչ ճրամբարը ժամանակին ինչ-ինչ պատճառներով դադարել է գործել, 50 տոննանոց ճրամբարը նորոգվելու և վերստին շահագործվելու դեպքում կբարարի բոլորին ու հարցը կհամարվի լուծված,- ասում է աշխատանքային խմբի ղեկավար Լեոնարդ Սարգսյանը:

Ստացվում է այնպես,որ մինչև օրվա կարգավորիչ ջրամբարը չնորոգվի և չգործարկվի, պատկերը չի փոխվի:
Շահեն Բաբայանցի հավաստմամբ մեկ այլ ծրագրով այս հարցը ևս կլուծվի:
«Կամուրջ» բարեգործական կազմակերպության հետ պայմանավորվածության կա, նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են,մնում է հաստատվի «:
Այն հարցին թե ինչու բնակիչները նախատեսվող ծրագրի մաիսն տեղյակ չեն, պատասխանեց,որ տեղյակ են,մի քանիսը կարող է չգիտեն: Ասում է եկել նկարել են,չափել:
Շահեն Բաբայանցը վերջում հույս հայտնեց,որ մոտակա ժամանակում բարեգործական կազմակերխության ծրագիրը կյանքի կկոչվի: Իսկ բնակիչներին մնում է սպասել:

Հերմինե Միքայելյան